22-05-2015 15:07

Ջինսե շրջազգեստ և սարաֆան որպես այս շրջանի միտում

Յուրաքանչյուր ոք իր զգեստապահարանում մեկ-երկու ջինսե իր ունի: Սակայն ջինսե շրջազգեստները ոչ այնքան տարածված երևույթ են: Եվ իզուր: Այս, ինչպես և հետագա շրջանոններում ամենանորաձև միտումը ջինսե շրջազգեստն է լինելու:

Մեր մանկության մասին հիշեցնող կոմբինեզոնները արդեն վերադարձել են, և այժմ դրանց մասին հիշելը ոչ թե հեգնանքի նշան է, այլ գրեթե հարգանքի: Իսկ լայնեզր կապիչներով ջինսե սարաֆանները և դենիմից շրջազգեստները դեռ հազվադեպ են հանդիպում street style ոճը նախընտրող աղջիկների զգեստապահարաններում: Մենք համոզված ենք, որ հագուստի այս պարագաները փայլուն ապագա ունեն և հավաքել ենք այն 15 տարբերակները, որոնք արդեն այսօր կարելի է գնել առցանց խանութներում և կապից դուրս:

Դենիից պատրաստված շրջազգեստների և սարաֆանների իրենց տարբերակները ներկայացրել են ոչ միայն հանրամատչելի ապրանքանիշները, այլ նաև նորաձևության հանրահայտ տները՝ Gucci-ն, Stella McCartney-ն, Valentino-ն և մյուսները: