Բավ է պառակտվել
11-04-2017 13:00

Նորաձևության գարնանային միտումներ-2017. Վարդագույն (Լուսանկար)

Վերջին տարիներին պոդիումների վրա վարդագույնն այդքան էլ շատ չի հանդիպել: Դրան մեծապես նպաստել է այն մտակաղապարի տարածումը, որ վարդագույնը «Բարբիի գույնն» է: Սակայն, վերջին ժամանակներս մշակույթը առհասարակ սկսել է վերաիմաստավորել կանացիություն հասկացությունը, և վարդագույնը դարձել է ստերեոտիպների դեմ պայքարի սիմվոլ:

     
Դիզայներները արագորեն որսացին այդ միտումը և գարուն-ամառային սեզոնի պոդիումները ծաղկեցին վարդագույնով.
Celine –ի ցուցադրության՝ ծալազարդերով և իր երանգի թիկնոցով դիմափոշային գույնի զգեստը, կամ Emilio Pucci-ի նույն երանգի կիսաթափանցիկ զգեստը՝ վառ կարմիր բոտիլյոններով: Ինչ վերաբերվում է Blumarine-ին, ապա նա որոշել է, որ պարտադիր չէ, որ միջսեզոնային վերարկուն մուգ գույնի լինի, և իր շոուին ներկայացրել է զեֆիր հիշեցնող վարդագույն մորթյա վերարկու:

     
Որոշ բրենդեր իրենց հավաքածուների հիմքում դրել են վարդագույնի վառ երանգներ: Այսպես, Balenciaga-ի և Valentino-ի ցուցադրությունների ամենատպավորիչ շեշտադրումները եղել են լակոնիկ ձևվածքով զգեստները, որոնցում ուրվագծերի պարզությունը կոմպենսացվում է ֆուքսիայի վառ երանգով: Valentino գարուն-ամառ հավաքածույում Պյերպաոլո Պիչոլին բացի այլ բաներից նաև միախառնել է վարդագույնի երկու գույները՝ նուրբ երանգն ու վառ ֆուքսիան: Իբրև արդյունք, շոուին կարելի էր տեսնել վարդագույնի տարատեսակ երանգների բազմաշերտ զգեստներ և տաբատով կոստյումներ, որոնցում պաստելային երանգները համադրված են վառ վարդագույն ասեղնագորիությունների հետ: