Բավ է պառակտվել
09-08-2015 13:44

Street Style-ը Փարիրզի բարձր մոդայի ցուցադրությանը/Ֆոտո/

Street Style-ը փողոցային նորաձևության կամ սթրիթֆեշնի տեսակ է: Արմատներով ընդգրկում է սերֆերների և սքեյթբորդիստների ոճը և ժամանակի հետ իր մեջ ներառել է հիփ-հոփ նորաձևության, ճապոնական փողոցային նորաձևության և կուտյուրյեների բարձր նորաձևության տարրեր:

  

Ներկայումս Սթրիթսթայլը այնքան պոպուլար է դրաձել, որ բարձր դասի ներկայացուցիչ կանայք, ոքեր հագնվում են միայն կուտյուրյեների մոտ (Cotoure-բառացի` նորաձև դերձակ, նորաձևության օրենսդիրներ) իրենց ստեղծած կերպարներին տալիս են Street Style անվանումը:

  

Ավելորդ է նշել, որ աշխարհահռչակ դիզայներները, ովքեր աշխատում են իրենց երկրպագուների մոտ սեր ստեղծել դեպի «բարձր մոդա», ստիպված են հետևել փողոցի` իրենց կարծիքով ցածր ոճին, որը տոն է տալիս այսօրվա նորաձևության պարահանդեսում:
  

Այժմ ոճի սիրահարները ստիպված չեն հետևել նորաձև բուտիկներին: Ընդհակառակը` հենց նրանք են թելադրում այսօրվա նորաձևության խաղի կանոնները: Եվ դրա ապացույցն այն է, որ հայտնի մարդիկ, էլիտան և առհասարակ «հասարակության սերուցքը» նախընտրում են փողոցային նորաձևության ոճը:

 

  

Հեղինակ` Ս. Մինասյան