Բավ է պառակտվել
23-02-2015 17:10

Մազերի խնամքը տնային պայմաններում. խորհուրդներ մասնագետից

Ալեքսանդր Սարգսյան

Գարունը սիրո հիասքանչ ժամանակ է, ընդ որում այն պետք է արտահայտվի ինչպես հակառակ սեռի այնպես էլ սեփական անձի նկատմամբ: Գարնանը մենք թարմացնում ենք մեր հագուստը, մաշկը, և, իհարկե, կարգի ենք բերում մազերը: Եվ այնպես, որպեսզի ձմռան քնից արթնանալուն պես չվնասենք մեր գեղեցկության կարևորագույն բաղկացուցիչներից մեկը՝ մեր մազերը: Հատուկ Gisher.news-ի ընթերցողների համար մազահարդարման ոլորտի մասնագետ, ոճաբան-մոդելավորող Ալեքսանդր Սարգսյանը կիսվել է ձմեռվանից դեպի գարուն անցման իր մասնագիտական գաղտնիքներով:
-Առաջինը, ինչ անհրաժեշտ է անել գարնանը մազերի հետ, այդ մահացած, ճյուղավորված ծայրերից ազատվելն է: Ես խորհուրդ եմ տալիս թարմացնել սանրվածքը՝ ամսեկան մեկ անգամ կտրելով ծայրերը կարճ սանրվածքի դեպքում և 3 ամիսը մեկ անգամ, եթե մազերը երկար են:
-Անպայման վիտամիններ ընդունեք.
Վիտամին В2 մազերին առողջ և թարմ տեսք է հաղորդում;
Վիտամին В6 կանխում է գլխամաշկի չորությունը;
Վիտամին В9 նպաստում է մազերի աճին;
Վիտամին Е սնուցում է մազարմատները;
Վիտամիններ В10 և В3 արագացնում են մազերի աճը և մազերին փայլ հաղորդում;
Վիտամին F պայքարում է մազաթափության և թեփի դեմ:
-Մազերը անհրաժեշտ է խնամել ողջ տարվա ընթացքում, իսկ գարնանը մազերը հատուկ ուշադրության, վերականգման և ամռանը պատրաստելու կարիք ունեն, երբ մազերը անհրաժեշտ է պահպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից և բարձր ջերմաստիճանների ազդեցությունից: Անհրաժեշտ են հատուկ միջոցներ և ճիշտ խնամք:
-Նորմալ ճարպայնություն ունեցող առողջ մազերը ցանկալի է լվանալ մեկ անգամ 4—5 օրվա ընթացքում: Բարձր ճարպայնություն ունեցող մազերը լվանում են մեկ անգամ 2—3 օրվա ընթացքում բարձր ճարպայնությամբ մազերի համար շամպունով: Եթե ստիպված եք մազերը ավելի հաճախ լվանալ, ապաօգտագործեք ամենօրյա լվացման շամպուններ՝ փոխելով այն բարձր ճարպայնությամբ մազերի համար նախատեսվածշամպուններով: Չոր մազերը անհրաժեշտ է լվանալ շաբաթական մեկ անգամից ոչ ավելի հաճախ, սակայն բացի այդ անհրաժեշտ է ամրացնող և փափկեցնող նյութեր օգտագործել:
-Գարնանը անհրաժեշտ է նաև հրաժարվել մազերը հաճախ ֆենով չորացնելուց: Չափազանց չոր մազերը թուլանում են, իսկ գարնանը մազերը սառնամանիքից հետո առանց այդ էլ չափազանց թուլացած են լինում, և ֆենը քայքայիչ ազդեցություն կարող է ունենալ: Ես խորհուրդ եմ տալիս մազերը հետևյալ կերպ չորացնել. նախ թեթևակի չորացնել սրբիչով, այնուհետև թափահարել և թողնել, որպեսզի չորանան: Եվս մեկ խորհուրդ. Երբեք մի պառկեք թաց մազերով, որովհետև նրանք կսկսեն նաև թափվել: Եթե առանց ֆենի չեք կարող դիմանալ, ապա նախապես մազերին պաշտպանող միջոց քսեք: Ահա մազերի համար դիմակների մի քանի դեղատոմս, որոնք կօգնեն ձեզ խնամել ձեր մազերը տնային պայմաններում:


Դիմակ ձիթապտղի յուղի հիման վրա
-Օրինակ՝ կարելի է ձիթապտղի յուղի հիման վրա դիմակ պատրաստել: Ի դեպ, այն առավել օգտակար դիմակներից մեկն է: Անհրաժեշտ է վերցնել 3 ճաշի գդալ յուղ և թեթևակի տաքացնել այն: Այնուհետև անհրաժեշտ է ավելացնել 1 ճաշի գդալ մեղր: Ստացված խյուսը քսել մազերին, ծածկել պոլիեթիլենե գլխարկով և վերևից ծածկել ևս մեկ շերտով: Մազերը լվանալ մեկ ժամից: Մեղրի փոխարեն կարելի է նաև օգտագործել А և Е վիտամինները, որոնք վաճառվում են բոլոր դեղատներում:
Կռատուկի յուղով և մեղրով դիմակ
- 1 ճաշի գդալ կռատուկի յուղ, 1 դեղնուց, 1 թեյի գդալ մեղր, 1 թեյի գդալ կոնյակ: Խառնեք խյուսը և քսեք մազերին: Պահեք ծածկած վիճակում 2-3 ժամ և լավ լվացեք շամպունով: Կռոտուկի յուղի փոխարեն կարելի է նաև օգտագործել ձիթապտղի, գերչակի կամ խաղողի կորիզի յուղ:
Դեղնուցի հիման վրա մազերի դիմակ
-Վերցնում ենք 1 դեղնուց, քամած կիտրոնի կեսը, 1 թեյի գդալ գերչակի յուղ, 1 ճաշի գդալ մեղր: Խառնեք խյուսը և քսեք մաքուր, թաց մազերին, ծածկեք պիլեթիլենե գլխարկով՝ թողնելով 2-3 ժամով: Լվանալ առատ տաք ջրով առանց շամպունի:

-Համոզված եմ, որ Gisher.news-ի ընթերցողներին դուր կգան իմ խորհուրդները, քանի որ իմ հաճախորդները չափազանց գոհ են տնային պայմաններում մազերի խնամքի վերաբերյալ իմ խորհուրդներից: