Բավ է պառակտվել
22-11-2016 12:03

Փայլերով դիմահարդարման 6 տարբերակ (լուսանկարներ)

Այս աշնան գլխավոր թրենդներից են փայլերը։ Փայլն ու գլիտերն այնքան նորաձև են, որ երեկոյան դիմահարդարումից սահուն անցում են կատարում ցերեկայինի։ Ստորև ներկայացված են 6 պատկերավոր օրինակներ թե ինչպես ճիշտ կիրառել փայլերը և շատ ճչան տեսք չունենալ։

Այտեր

Այս դիմահարդաման համար մենք օգտագործել ենք թափանցիկ և ոսկեգույն փայլեր, մանր և խոշոր: Քսեք այն այտոսկրերի ամենաբարձր հատվածում: Փայլերի տակ անհրաժեշտ է կիրառել հիմք, որպեսզի դրանք մաշկի վրայից չթափվեն:
Ինչպես դա անել: Face & Body Glitter Brilliants փայլեր NYX-ից , փայլեր մարմնի համար Silver 66 от Inglot-ի երանգով, Փայլի տակ քսվող հիմք Glitter Primer NYX-ից, փայլ-դիմափոշի Shimmer Dust, Gold Glitter № 1 от Burberry.

Շուրթեր


Այս դիմահարդարումը «գինու երանգի» շուրթերի վարիացիա է : Ուրվագծեք շուրթերը մատիտի օգնությամբ, ապա համապատասխան գույնի շրթներկ քսեք: Մեր ֆավորիտը Diva երանգի Lipstick Matte շրթնեկն է M.A.C. -ից: Դրանից հետո փոշիանման փայլ ավելացրեք շուրթերին: Օգտագործեք փայլերի մեկ երանգ կամ խառնեք մի քանիսը: Մենք խառնել ենք կարմիր, կապույտ, մանուշակագույն, սև, արծաթագույն և ոսկեգույն երանգները:

Եթե գինու երանգը հոգնեցրել է , փորձեք ոսկեգույնը: Ոսկյա շուրթերի էֆեկտի համար մենք օգտագործել Liquid Metal Palette от Illamasqua-ի հեղուկ գունապնակը, որը ծառայել է որպես հիմք փայլերի համար:

Աղեղներ


Աչքերին աղեղներ նկարելու համար անհրաժեշտ է փայլլերի համար նախատեսված հիմք կամ հասարակ շուրթերի բալզամ: Այս դիմահարդարման մեջ մենք օգտագործել ենք Inglot ապրանքանիշի փայլեր կոպերի և մարմնի համար և խոզանակի ճգնությամբ տարածել ենք այն թարթիչների երկայնքով, մոդելավորելով աղեղներ:

Հոնքեր


Ձևավորեք հոնքերը Eyes & Brows от Giorgio Armani աչքի ստվերաներկի կամ YSL-ից Cuture Brow սևաներկի օգնությամբ:

Մազեր

Սկզբի համար հարդարեք մազերը` հոլիվուդյան ալիքներ կամ ցածր պոչ, ոչ մի նշանակություն չունի: Հետո վերցրեք մանր փայլ (կարող եք նույնիսկ խոշորը վերցնել) և մատների կամ խոզանակի օգնությամբ տարածեք մազերին: Այնուհետև ամրացրեք մազի լաքի օգնությամբ:

Թարթիչներ


Նախքան թարթիչներին փայլեր քսելը չմոռանաք դրանք ներկել սևաներկով: Այնուհետև թարթիչներին փայլի հիմք քսեք, որպեսզի փայլերը չթավեն աչքերի մեջ այլ մնան միայն թարթիչների ծայրերին: