Բավ է պառակտվել
24-11-2015 13:00

7 գաղտնիքներ պահարանի կատարյալ կարգը պահելու համար (լուսանկարներ)


Պահարանում իրերի ճիշտ դասավորվածությունը մեր ժամանակներում մի հսկայական արվեստ է: Հագուսը միշտ շատ է, իսկ պահարանում տեղը քիչ:
Ներկայացնում ենք մի քանի գաղտնիքներ, ինչպես ճիշտ դասավորել իրերը, որպեսզի դրանք չկորցնեն իրենց թարմությունը և չզբաղեցնեն պահարանի ողջ տարածքը:

Սեզոնային պահեստավորում

Աշունը գնում է գալիս է ձմեռը: Ճիշտ ժամանակն է դասավորել իրերը, վերցնել այն հագուստները, որոնք մոտ ժամանակ չեն օգտագործվելու: Դրանք կարելի է պահել մահճակալի տակ, կամ զամբյուղով դնել պահարանի վերևի դարակում: Երբեմն սեզոնային իրերը պահում են խորդանոցում կամ ճամպրուկների մեջ, որոնք կարող են կատարել մի քանի ֆունկցիա` զարդարել ինտերիերը, հանդես գալ որպես սուրճի սեղան և ծառայել որպես տարողունակ պահպանման համակարգ:

Գրագետ տեսակավորում
Գրագետ տեսակավորումը կօգնի արագ կողմնորոշվել ինչը որտեղ է դրված: Գոյություն ունի իրերի տեսակավորման մի քանի տեսակ` ըստ գույնի, գործվածքի տեսակի, «վերև ներքև» (վերևի դարակներում` շապիկները, վերնաշապիկները և սվիտերները, իսկ ներքևում, ձողի վրա` կիսաշրջազգեստներն ու տաբատները:


Փոքրիկ օգնականներ
Սեղմակներով կախիչները, թափանցիկ տարաները և գործված զամբյուղները կօգնեն ձեզ ճիշտ կազմակերպել պահպանումը և տնտեսել պահարանի տարածքը: Հարմարավետության համար կարելի է մակագրել տարաները կամ դրանց վրա կախել գեղեցիկ պիտակներ «գուլպաներ», «զուգագուլպաներ» և այլ գրվածքներով:
Կոշիկների և պայուսակների պահպանումը

Յուրաքանչյուր կոշիկի զույգ և պայուսակ պետք է իր տեղն ունենա պահարանում: Ճտքակոշիկներն ու կոշիկները լավ է պահել ներքևի դարակում: Հարմարավետության համար կարող եք փոքր ձող կառուցել, որի վրա կարող եք կախել երկարաճիտք կոշիկները: Այդպես դրանք տեսքը չեն կորցնի: Պայուսակների համար կարելի է առանձնացնել վերևի դարակները: Որպեսզի աքսեսուարները չփչանան հարկավոր է դրանք թղթով լցոնել:

Իրերի պահպանումը գզրոցներում

Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ գզրոցներում միշտ իդեալական դասավորվածություն է լինում: Մաքրման աշխատանքները հեշտացնելու և հնարավորության չափ շատ հագուստ տեղավորելու նպատակով հարկավոր է դրանք կոկիկ փաթաթել և դասավորել ուղղահայաց դիրքով: Բաժանարարների փոխարեն կարելի է օգտագործել ստվարաթղթե միջնապատեր և ձողեր, որոնք, երբեմն մնում են գնումներից հետո: Այդպես հարմար է պահել ներքնազգեստը, շապիկները, գուլպաներն ու շարֆերը:

Ինչպես պահպանել հագուստի թարմությունը

Մինչ գործված հագուստը ծալելն ու պահարանում տեղավորելը անհրաժեշտ է դրանք օդափոխել, ցանկալի է բացօդյա տարածքում: Տրիկոտաժային իրերը պահպանման ուղարկելուց առաջ անհրաժեշտ է դրանք լվանալ օդափոխել և դնել պոլիէթիլենային փաթեթների մեջ: Ժամանակ առ ժամանակ օդափոխեք պահարանը և բոլոր իրերը, որպեսզի դրանց վրա չմնան օծանելիքի և քրտինքի հոտերը: