13-03-2014 02:12

Ոսկերիչների ամենավառ գարնանային ծաղիկները (ֆոտո)


Պարտեզ մշակելը հատկապես հաճելի է, երբ այնտեղ խոշոր ադամանդե ծաղիկներ են ծաղկում: Ահա և Հոնկոնգի Diamond Tree ոսկերչական տան վարպետները ստեղծել են թրաշուշան-մատանիներով և լիանա-ապարանջաններով հսկայական ծաղկե ջունգլիներ, որոնք ուղարկվել են Մոսկվա և ցուցադրվել են Prima Exclusive բուտիկում:
Թանկարժեք ծաղիկներ է «աճեցրել» նաև Chaumet փարիզյան ոսկերչական տան կրեատիվ տնօրեն Քլեր Դեվե-Ռակոֆֆը իր գարնանային հավածուի շրջանակում: Ակնակուռ Hortensia ծաղիկները առանձնացրած են ըստ տարբեր գույների և աչքի են ընկնում իրենց շքեղությամբ: Թանկարժեք ծաղիկների այլ տեսակները փնտրեք Carrera y Carrera, Chanel և Dior ծաղկանցներում: