Բավ է պառակտվել
15-03-2014 18:15

Դիզայներ Ռիկարդո Տիշին ստեղծել է Nike-ի նոր հավաքածուի մարզակոշիկները (լուսանկարներ)

Դիզայներ Ռիկարդո Տիշին հանդես է եկել որպես Nike բրենդի նոր հավաքածուի մարզակոշիկների ստեղծող: Վերջապես մեզ հնարավորություն է ընձեռվել տեսնելու Givenchy-ի կրեատիվ տնօրենի կողմից ստեղծած ողջ շարքը: Հավաքածուի հիմքը հանդիսացավ հայտնի Air Force 1 մոդելը: Շարքում ներառված են տարբեր տեսակների չորս զույգեր՝ ցածր, միջին , բարձր և դասական նստեցումների:
Մարզակոշիկների առաջին շարքը վաճառքում կհայտնվի արդեն մարտի 21-ից: Բրենդի սիրահարները կտեսնեն սև ու շագանակագույն մարզակոշիկների զույգը եվրոպական բուտիկներում միայն ապրիլի 1-ին: Դիզայները խոստովանել է, որ ինքը արդեն գրեթե 15 շարունակ նախընտրում է Nike Air Force 1 սպիտակ մարզակոշիկները: