03-10-2015 11:39

Ռիհանան և այլ հայտնիներ` Dior-ի ցուցադրությանը (լուսանկարներ)

Ֆրանսիական Dior նորաձևության տունն իր նոր գարուն/ամառ հավաքածուի ցուցադրությունը կազմակերպել է հեղինակավոր Լուվր թանգարանի տարածքում: 
Այդ կապակցությամբ Լուվրում են հավաքվել արդեն դասական դարձած բրենդի ամենահավատարիմ երկրպագուները, «մուսաները» և նորաձևության ոլորտի անվանի ներկայացուցիչները։


Թեև ցուցադրությունից բացակայում էին Dior-ի հիմնական 2 գովազդային դեմքերը` դերասանուհիներ Ջենիֆեր Լոուրենսն ու Մարիոն Կոտիյարը, այնուհանդերձ՝ ներկա էր նորաևության տան կրեատիվ դիզայներ Ռաֆ Սիմոնսի 3-րդ «մուսան»` երգչուհի Ռիհանան։