Բավ է պառակտվել
23-03-2017 19:04

«Ճամփորդիր և երազիր» ՝ «Բյութի» խորհուրդներ փորձագետ Սոնայից

«ՌԻՎ ԳՕՇ» առևտրային ցանցի ներկայացուցիչ

Սոնա, Դուք՝ որպես «Բյութի աշխարհի» ներկայացուցիչ, կիսվեք մեզ հետ. ի՞նչ պետք է ունենա յուրաքանչյուր աղջիկ կամ կին տանը՝ իր կոսմետիկայի պայուսակում, և որոնք են այն ամենից այն անհրաժեշտ բաները, որ հարկավոր է վերցնել աշխատանքի, կամ պարզապես տանից դուրս գնալիս, և որոնք կարելի է տեղավորել փոքրիկ պայուսակում:
Ս. - Տանը, իմ զինանոցում, մարմնի և դեմքի մաշկի խնամքի միջոցների, վարսերի խնամքի միջոցների և դեկորատիվ կոսմետիկայի ու շատ-շատ օծանելիքների մի ամբողջական տեսականի է):
Հարմարության համար բազային կոսմետիկական միջոցները՝ տոնային կրեմը, այտերի շպարանյութը և թարթիչաներկը ես ունենում եմ նաև աշխատավայրում: Այ իսկ պայուսակիս շրթներկները միշտ մի քանի երանգների են լինում՝ կախված եղանակից, տրամադրությունից և օրվա/երեկոյի համար նախատեսված ծրագրերից: Օրվա ընթացքում ես տարբեր շրթներկներ եմ օգտագործում: Գրպանումս միշտ առկա է շուրթերը խոնավեցնելու միջոց: Դա իմ պարտադիր «կանոնիկներից» մեկն է: Իմ պայուսակի պարտադիր էլեմենտրերից է նաև ձեռքի կրեմը:
Կախված տարվա եղանակից կոսմետիկայի պայուսակի պարունակությունը փոփոխվում է . ամռանը դա ջերմային ջուրն ու վառ գույնի շրթներկն է:
Ձմռանը՝ սնուցող կրեմ, աչքերի կոնսիլյերն և բաց գույնի շրթներկներ:
Բացի այդ, ճամփորդություններից ես անպայման հետս տեղական արտադրության կոսմետիկական միջոցներից մի որևէ բան եմ բերում՝ օճառ, դիմակներ, կրեմներ, շրթներկներ:

   

- Այժմ մոդայիկ է դարձել սելեկտիվ (նիշային) օծանելիք օգտագործելը: Ինչո՞վ է նիշային օծանելիքը տարբերվում նրանցից, որոնք մենք սովոր ենք գնել՝ նույն Դիորից կամ Պրադայից:
Ս. - Օծանելիքի մասին, և մանավանդ նիշայինի՝ կարելի է ժամերով խոսել: Դա արվեստ է Անունով:
Նիշային օծանելիքի մեջ կարևոր է բույրի պատմությունն ու դրա հեղինակը:
Օծանելիքով կարելի է որոշել և՛ մարդու բնավորությունը, և՛ նրա նախասիրությունները:
Պարֆյումի ստեղծման համար օգտագործվում են բնական և թանկարժեք բաղադրամասեր:
Այդ բույրերընախատեսված չեն մասսայական սպառման համար: Սելեկտիվ բույրերը հիմնականում ստեղծվում են իրական գիտակների համար:

- Անփորձներին, ովքեր նոր են ծանոթացել այնպիսի ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են Tiziana Terenzi, Comme des Garcons parfums, Molinard, Welton London, Nasomatto, MariaL, Orto Parisi, Nomenclature, V Canto, Eutopie, Starck Paris, Giardino Benessere և այլն,Դուք ի՞նչ խորհուրդ կտայիք, հաշվի առնելով կանանց տարբեր բնավորությունները:
Ս. – Ես խորհուրդ կտայի, որ առաջին հերթին մի փոքր երես տային իրենք իրենց:
Օծանելիքը ամենանրբագեղ և թանկարժեք աքսեսուարներից մեկն է: Մի վախեցեք փորձել, չէ՞ որ միայն այդպես Դուք կկարողանաք գտնել Ձեր բույրը: Օծանելիքի ընտրության պահին Դուք հեշտությամբ կարող եք նոր հորիզոններ բացահայտել ինքներդ Ձեզ մեջ: Անձամբ ես, բույրերի միջոցով հասկացա, որ ինձ դուր են գալիս իլանգ-իլանգն ու տուբերոզը:

- Դուք հաճախ եք ճամփորդում, ասացեք, արդյոք կա՞ տարբերություն Հայաստանի, Ռուսաստանի և հետխորհրդային այլ երկրների, ու արտասահմանի կանանց միջև:
Ս. – Ռուսաստանում կանայք վառ և համարձակ են: Ամերիկուհիներն ու ռուս կանայք այդ հարցում նման են: Նրանք պատրաստ են փորձել և փորձարարության դիմել: Հետևում են թրենդներին և սիրում են նորը:
Եվրոպայում կանայք ավելի ավանդապաշտ և զուսպ են: Նրանք դիմահարդարումն ավելի քիչ են օգտագործում:
Ըստ իս, Հայաստանում բավականաչափ ուշադրություն չի դարձվում դեմքի և մարմնի մաշկին: Բայց ես նկատում եմ, որ տարեցտարի դեմքի մաշկի խնամքի կուլտուրա է ձևավորվում: Գեղեցիկ սեռի ներկայացուցչուհիները գնալով ավելի ու ավելի լավ են հասկանում, թե ինչու և ինչպես է անհրաժեշտ օգտագործել խնամքի միջոցների ողջ գամման. Տոնիկները, լոսյոնները, շիճուկները, դիմակները, աչքերի կրեմները, ցերեկային և գիշերային կրեմները:
Հայ կանայք ունեն շատ վառ և գեղեցիկ դիմագծեր: Եվ մեզ բավական է ընդամենը թեթևակի ընդգծել բնական գեղեցկությունը: Վերջին շրջանում ես շատ վառ դիմահարդարման տենդենց եմ նկատում, և հարկ է նշել, որ դա արագորեն ձանձրացնում է:

- Ի՞նչն է պակասում մեզ կամ նրանց, ի՞նչ է պետք, որպեսզի կնոջ կերպարն ըստ Ձեզ լիարժեք և ներդաշնակ լինի:
Ս. –Կարող եմ միայն իմ սեփական փորձից ասել. Ներդաշնակ կերպարի համար հարկավոր է չվախենալ փորձարարություններից և փնտրել սեփական ոճը: Լսեք Ձեր ներքին ձայնին, սովորեք և հետաքրքրվեք:
Մի խուսափեք խանութներում հարցնել փորձագետներև և խորհրդատուների կարծիքը:
Գեղեցկության աշխարհը բազմակողմանի և բարդ է: Ինչպես որ դիմահարդարման, այնպես էլ անձնական խնամքի պարագայում կան բաներ, որոնց մասին անհրաժեշտ է իմանալ:
Լավ կլինի, եթե իմանք Ձեր մաշկի տիպը, և այցելեք մաշկաբանի մոտ կոնսուլտացիայի՝ ճիշտ խնամք ընտրելու համար:
Օծանելիքից օգտվելու պարագայում լավ կլինի, եթե գլուխ հանեք, թե ինչ է հարդարաջուրը, պարֆյումը և օդեկոլոնը՝ վերելակում տհաճ զգացողություններ չառաջացնելու համարJ)
Եվ իհարկե, շատ կարևոր է, որ Դուք Ձեր ընտրած օծանելիքով և կերպարով դուր գաք ինքներդ Ձեզ:
Մեր ընթերցողների ուշադրությունը ուզում եմ հրավիրել նաև բուրավետ մոմերի վրա՝ խորհուրդ եմ տալիս ամեն երեկո վառել դրանք տանը:
Իմ ֆավորիտները՝ Tiziana Terenzi մոմերն են:
Եվ ամենակարևորը, ցանկանում եմ սիրել և լինել սիրված, քանի որ այդ դեպքում միշտ էլ նոր կերպարի և փորձարարությունների մոտիվացիա է լինում: