Բավ է պառակտվել
19-10-2015 11:05

Victoria's Secret-ի «հրեշտակը» և Vogue ամսագիրը «բացահայտել» են Հայաստանի հմայքը

Նորաձևության և ոճի բնագավառի ամենահեղինակավոր հանդեսներից մեկի` Vogue-ի ռուսական տարբերակի խմբագրությունը հանրահայտ Victoria's Secret ընկերության «հրեշտակ» Ստելա Մաքսվելի հետ որոշել է յուրահատուկ «արշավ» կազմակերպել Հայաստանի տարածքում և բացահայտել մեր երկրի հմայքը։



Թիմը Հայաստանում անցկացրել է ընդամենը 3 օր, սակայն այդ կարճ ժամանակը բավական է եղել տպավորիչ վանքերը, գողտրիկ բնապատկերներն ու մեր երկրի ժամանակակից «հերոսներին» բացահայտելու համար։  
Տվյալ նախագիծն իրականացվել է, երբ իրենք դիմել են ամերիկացի լուսանկարիչ Դևիդ Մուշեղոնին` էթնիկ հագուստներով օրիգինալ ֆոտոշարք անցկացնելու առաջարկով։ Մուշեղոնը, ով ազգությամբ հայ է և ուղղակի ցնցված է իր պատմական հայրենիքի գեղեցկությամբ, առանց վարանելու խորհուրդ է տվել մեկնել Հայաստան ու այնտեղ ֆոտոշարք անել։

 

Որպես ֆոտոշարքի հերոսուհի՝ Մուշեղոնն ԱՄՆ-ից իր հետ է բերել Victoria's Secret-ի «հրեշտակ» Ստելա Մաքսվելին, որն աշխարհի լավագույն մոդելներից է։ Հայաստանում անցկացված 3 օրվա ընթացքում արվել են հազարավոր լուսանկարներ։ Ստորև ներկայացնում ենք յուրօրինակ արշավի ամենահետաքրիքր պահերը:

«Հայաստանը նախևառաջ մտազուգորդվում է հնամենի վանքերի և եկեղեցիների հետ, որոնց շուրջ հյուսված են բազում լեգենդներ։ Այդ կառույցներից յուրաքանչյուրից բացվում են ցնցող տեսարաններ: Օրինակ` Խոր Վիրապից երևում է վեհաշուք Արարատը, իսկ Սևանավանքից` ջինջ ու անապակ Սևանա լիճը»,-գրում է աղբյուրը։Նշվում է, որ էթնո ոճով գունագեղ ֆոտոշարքն իրականացվել է Գառնիում, ինչպես նաև նկարչուհի Լուսիկ Ագուլեցու տանը։Որպես ժամանակակից Հայաստանի «հերոս»՝ ամսագիրը ներկայացնում է դուդուկի վարպետ Ջիվան Գասպարյանին, որը երկարոտն մոդելի հետ նկարահանվել է ֆոտոշարքում։Աղբյուրը մանրամասնում է, որ Հայաստանում եղած ժամանակ ստեղծագործական ողջ թիմը կանգ է առել Երևանի հյուրանոցներից մեկում։ 
Անդրադարձի վերջում նշվում է, որ ճանաչված մոդելին Հայաստանում տպավորել է դաշտային ծաղիկների առատությունը, և երկրից հեռանալու ճանապարհին Մաքսվելն իր հետ է տարել մի փունջ հայկական դաշտային կակաչներ։