Բավ է պառակտվել
18-04-2014 22:01

Սուրբ Զատկի նորաձև հավկիթները՝ Chanel-ից, Prada-ից, Fendi-ից և մյուսներից

Սուրբ Զատկի հետ կապված կարևորագույն ծեսը հավկիթներ ներկելն է: Ոմանք ավանդական մեթոդով այն սոխի կեղևով են ներկում, ոմանք վերջիններիս ծիծածանի բոլոր գույներն են հաղորդում, իսկ նորաձևության ներկայացուցիչները առաջարկում են Զատկի հավկիթները ձևավորել գարնանային ցուցադրությունների գույներով: Ահա և Prada-ի, Fendi-ի, Chanel-ի, Dries Van Noten-ի և Celine-ի ոճով պատրաստված Զատկի հավկիթները: Prada-ի ոճով հավկիթ պատրաստելու համար հարկավոր է օգտագործել սև ներկ: Սև գույնով հարկավոր է ներկել ողջ հավկիթը՝ թողնելով դատարկ կլոր հատված, որը կծառայի որպես աղջկա դեմք.կարելի է այդ շրջանակում քիթ, բերան և աչքեր նկարել: Իսկ վառ երանգների պիտակները էլ ավելի վառ կդարձնեն հավքիթը:


Chanel-ի գարնանային հավաքածուի տրամադրությունը փոխանցելը բավականին դյուրին գործ է. բավական է ընդամենը մի քանի գիծ ջրաներկով կամ նույնիսկ գունավոր մատիտներով: Ուշադրություն դարձրեք գունային ելևեջներին. օրինակ՝ Կարլ Լագերֆելդը խորհուրդ է տալիս դեղին, նարնջագույն, երկնագույն, կանաչ, մանուշակագույն և մի փոքր սև երանգներ:

 

Dries Van Noten-ի ոճով Զատկի հավկիթ պատրաստելու համար Ձեզ հարկավոր է ոսկե փայլուն նրբաթիթեղ: Իսկ հենց հավկիթը հարկավոր է ներկել սև գույնով:

Զարմանալի է, որ այդ հնարամիտ հավաքածուն կրկնօրինակելը այդքան դյուրին է: Պարզապես ներկեք հավկիթները երկնագույնի տարբեր երանգներով, ինչպես ցուցադրել է Fendi-ն, և դեգրադեի տպավորություն ապահովված է:

Նույն երկնագույն ներկը կարմիր գծերով կվերարտադրի Celine-ի գարնանային հավաքածուն: