Բավ է պառակտվել
11-01-2017 13:17

Ձև՞, թե՞ պարունակություն. 12 դիզայներական օծանելիքի սրվակ (Լուսանկարներ)

 
Իսկական երկնաքար, Baccarat բյուրեղապակի և ոսկուց նկարազարդումներ- մենք Ձեզ համար ընտրել ենք օծանելիքի ամենագեղեցիկ և օրիգինալ դիզայնով սրվակները:
Օծանելիքը իբրև ամանորյա նվեր ձանձրալի չի թվա, եթե սրվակի վրա թանկարժեք քարեր լինեն: Մենք մեր ուշադրությունը սևեռել ենք արտահայտիչ սրվակներով կանացի և տղամարդկանց օծանելիքների վրա, որպեսզի ընտրության առաջ չկանգնենք ձևի և բովանդակության միջև:

Կնոջ համար.
Good Girl՝ Carolina Herrera-ից

 
Carolina Herrera –ի մասնագետները մշակել են բույր նախատեսված լավ աղջկա համար, որը ցանկանում է վատը դառնալ: Այդ գաղափարը արտահայտվում է ոսկե, բարակ կրունգով սև փայլուն կոշիկի տեսքով սրվակով: Կոմպոզիցիայի նոտաները շարունակում են այդ գաղափարը՝ գայթակղող վարդն ու ժասմինը համալրված են կակաոյով և նուրբ բրաբիոնի բույրերով և դիպտերիքս ծառի սերմերով:

La Femme՝ Prada-ից


Նախ, սա Prada է: Երկրորդը՝ կաշվե ներդիրներով ոսկեգույն սրվակը չեմպիոնական գավաթ է հիշեցնում: Դատելով անվանումից, այստեղ հաղթողը բացառապես կանանց հավաքականն է, չնայած, որ ստեղծողները ներկայացրել են նաև բույրի տղամարդկանց համար նախատեսված տարբերակը:
Կոմպոզիցիայի հիմքում են ֆրանժիպանի ծաղիկները, իրիսը, տուբերոզան, այլ համեմունքներ և շատ ու շատ մեղր: Այս բույրը իդեալական է այն կանանց համար, ովքեր չեն սիրում պարտվել

Carmen Le Bolshoï՝ Guerlain-ից


Թողարկվել է Մեծ թատրոնի բացման 240-ամյա հոբելյանի և « Կարմեն» օպերայի պրեմիերայի 140 ամյակի առթիվ: Դրաման այստեղ անպակաս է: Ութանկյունանի սրվակը ձևավորված է հին թատերական աֆիշ հիշեցնող սև ու կարմիր պիակով, և կարմիր մետաքսե պարանով ու Guerlain-ների տան հին կնիքը հիշեցնող աքսեսուարով:
Այս օծանելիքը արժե գնել ոչ միայն հանճարեղ օպերայի հետ ասոցացնելու համար(որն ի դեպ սկզբում կատարյալ անհաջողություն կրեց), այլ նաև ռետրոպոմպով նորաձև ցանիչի համար: Ինքը բույրը բնորոշ է տղամարդկանց պատկանող բույրերին: Այս պարագայում այն ի հայտ է գալիս ծառի ու ծաղկի բույրերի ելևէջներով, որում առկա են ցիտրուսներ, վարդագույն տաքդեղ, ժասմինն ու կարմիր հատապտուղները:

Esquel՝ Xerjoff-ից


Shooting Stars հավաքածուից «Ընկնող աստղեր» բույրը նոր սրվակով թողարկվել է սահմանափակ քանակությամբ: Ամեն օրինակն ունի իր համարը՝ 1 –ից 999: Այս անգամ էլ սրվակը վարդագույն է, սակայն սովորականի պես թափանցիկ չէ: Կափարիչը ձեռքով փայլեցված և հալեցված ոսկու մեջ է ընկղմած: Սրվակը զարդարված է ռելիեֆային զոդման եղանակով պատրաստված լատունե ցուցանակով, որի վրա ար-դեկո ոճով ընկնող աստղ է պատկերված:
Օծանելիքը կոչել են արգենտինական Էսկել պրովինցիայում հայտնաբերված երկնաքարի պատվին: Այս օծանելիքի ամեն տիրուհի իր զարդատուփում կգտնի 3-ից 12 գրամանոց Սիհոտե-Ալինյան երկնաքարերի անձրևի բեկորներից մեկը՝ իր սերտիֆիկատով:
Ըստ էության սա երկու նվեր է մեկում՝ օծանելիք, և երկնաքարի կտոր:
Ինքը բույրը մնացել է անփոփոխ՝ սառը լավանդայի և լիմոնների հագեցած խառնուրդ, վարդ, բուրավետ համեմունքներ և ջերմ խեժ.

Regina՝ Moresque-ից


Բույրը կրում է «Թագուհի» անվանումը, քանի որ նվիրված է Բուրբոնների տոհմից Սիցիլիայի վերջին թագուհի Մարիա Ամելի Սոֆիա Բավարսկայային:
Կարելի է անվերջ նայել սրվակին: Ոսկուց ձեռագործ զարդանախշերը կատարված են հին ֆլորենտիական տեխնիկայով:
Բսույրը իր մեջ ներառում է մեղրածոր ժասմինի և իլանգ-իլանգի խառնուրդ, ինչպես նաև մեխակի, դարչինի, թարմ ծովային երանգների և օդային մուսկուսի խառնուրդ:
Հաճելի բոնուս կլինի ձիթային ճանդալից կազմված երկար շլեյֆը և թավշյա վետիվերը և ջերմ պաչուլիները:


Essences Insensées 2015՝ Diptyque -ից


Սրվակը պատրաստված է ֆրանսիացի Waltersperger ապակու վարպետների կողմից: Յուրաքանչյուր սրվակ ձուլվում է ձեռքով և անկրկնելի օրինակ է հանդիսանում: Այստեղ ևս հանդիպում ենք ռետրո մոտիվ հանդիսացող տանձաձև ցողիչին:
Օծանելիքի բույրը ստեղծելիս օգտագործվել է սեզոնի ավարտին հավաքած ժասմինի հատուկ տեսակ, որն ունի կոնֆետ հիշեցնող ելակի քաղցր մրգային հոտ:

L'Abeille aux Ailes Argent Guerlain Reve de Lune՝ Guerlain-ից


Գեղեցիկի ամենամոլի երկրպագուների համար Guerlain-ը նախապատրաստել է ձեռքի աշխատանք հանդիսացող մեղվի տեսքով թանկարժեք սրվակը՝ արծաթից և Baccarat բյուրեղապակուց պատրաստված թևերով:Սրվակի պատրաստման ժամանակ գունային խաղ և արծաթագույն երանգ ստանալու համար Baccarat –ի վարպետները կիրառել են աէրոնավտիկայի ոլորտի նորագույն տեխնոլոգիաները:
Սրվակները սահմանափակ քանակությամբ են շուկա դուրս բերվել: Ընդամենը 50 հատ: Դրանք դեռ մնում են վաճառքում, քանի որ նրանց գինը հասնում է $ 25 000:
Revede Lune («Լուսնի երազ») բույրը նուրբ և բազմաշերտ է: Նրանում զգացվում են քաղցր ժասմինն իլանգ-իլանգի և նարինջների հետ, նուրբ վանիլն ու ջերմ խեժը:

 

Տղամարդու համար.

L'Haleine des Dieux от Serge Lutens

Bracken for Men от Amouage

Բաց գույների մեջ կիսաթափանցիկ սրվակը զարդարված է ձարխոտի ոսկե տերևներով, իսկ կափարիչին ասես նստեցրած լինեն արհեստական կանաչ քար:
Այսպիսի զարդարանքով տուփով օծանելիքը համահումչ կլինի առաջադեմ հայացքների տեր երիտասարդի համար:
Գնել կարող եք այստեղ: Մաշկի վրա օծանելիքը բացահայտվում է ձարխոտի խոնավ տերևի բույրով, որից հետո սկսում է զգացվել համեմունքների և տաք փայտի բույրը, իսկ միասին՝ մուսկուսի և պաչուլիի բույրը:


Bravo՝ Ramon Monegal-ից


Սև գույնի թանաքամանի տսքով սրվակը արտադվել է սահմանափակ քանակությամբ ՝ բացառապես Harrods-ի համար: Նրանում ուշագրավ է մինիմալիզմը՝ վառ անհատականությամբ և ներքին հակասությամբ: Բույրը բացվում է վարդի ու ելակի բույրերով, ինչից հետո առաջ է գալիս իսպանական կոշտ կաշվի և դարչնի բույր, ինչպես նաև դառնահամ մուշկի և ամբրայի բույրեր :
Այս օծանելիքը հաստատ փիլիսոփայության ամբիոնի համեստ ուսանողի համար չէ:

Songe Pour Lui ՝ Majda Bekkali-ից


Sculptures Olfactives բույրերի խմբի հիմնադիր Մաժդա Բեկկալիի խոսքերով« արվեստը պետք է հաճույք պատճառի բոլոր զգացական օրգաններին»: Նրա սրվակները ոչնչի հետ չես շփոթի:
Songe Pour Lui («Քուն նրա համար») բույրի ստեղծման համար նա հրավիրել է քանդակագործ Կլոդ Ժյուստամովին: Հենց այդպես էլ ստեղծվել է ար-դեկո ոճի, այլմոլորակային ծագման խոնարհված գլխի տեսքով սրվակը: Հասանելի է նաև տվյալ օծանելիքի կանացի տարբերակը:
Բույրի հիմնական բաղադրիչներն են ուդը, քաշմիրի ծառը և համեմունքների ու դառը վանիլի ամպի մեջ սուզված մայրին:
Այս բույրը կսազի այն տղամարդկանց, ովքեր արվեստի տարբեր բնագավառների գիտակ են, և կարող են տարբերել Պիկասոյի աշխատանքները Բենքսիից:
Օրիգինալ օծանելիքը ձեռք բերելու համար այցելեք այստեղ:

Armani Prive Cuir Majeste՝ Giorgio Armani-ից


Privé լյուքս հավաքածուից սև անփայլ սրվակը նման է սև դառը բելգիական շոկոլադի, և զարդարված է ոսկե թագի պատկերով: Բույրը նվիրված է Լոնդոնի մշակույթին ու ժառանգությանը, և հասանելի է միայն Harrods-ում: Նրա բույրը պարուրում և ջերմացնում է՝ չրերն ու լադանը,կաշին ու թութունը և վանիլը, վարդի հետ:
Առաջին հայացքից բավականին « ունիսեքս» այս բաղադրությունը տղամարդու մաշկի վրա վերածվում է խելքահան անող մի խառնուրդի:
դիզայներական, օծանելիք, նվեր, թանկարժեք