Բավ է պառակտվել
17-09-2015 10:22

Christian Louboutin-ը ներկայացրել է կոշիկի ու պայուսակների նոր հավաքածուն (լուսանկարներ)

Ֆրանսիական հեղինակավոր Christian Louboutin նորաձևության տունն իր երկրպագուների դատին է հանձնել աշուն-2015 սեզոնի համար նախատեսված կոշիկի ու պայուսակների նոր հավաքածուն։

Հավաքածուում ներառված նմուշներն աչքի են ընկնում ձևվածքի ու գունային երանգների հաճելի բազմազանությամբ: 
Տաղանդավոր կոշկագործի հերթական «գլուխգործոցները» նախատեսված են ամենատարբեր նախասիրությունների ու ճաշակի տեր կանանց համար։

Թեև հավաքածուն աշնանային է, այնուհանդերձ՝ Լուբուտենը չի հրաժարվել ամառային վառ գույներից, որոնց ներկայությունն այնքան անհրաժեշտ է աշնան ամիսներին։