Բավ է պառակտվել
23-04-2014 13:02

Լոնդոնում կողոպտել են Chanel-ի բուտիկը

Վերջերս փարիզյան Colette կոնցեպտ-սթորում թալանի մասին լուր էր տարածվել: Խանութից գողացվել էր 600 հազար եվրո արժողությամբ ապրանքներ: Այնուհետև նորաձևության աշխարհում հայտնվեց մի նոր զոհ՝ Chanel-ի լոնդոնյան բուտիկը: Ճիշտ է Colette-ի համեմատ Chanel-ը այդ աստիճանի չի տուժել:

Կողոպտիչները ընդամենը գողացել են 84 հազար դոլլար ընդհանուր արժողությամբ 26 պայուսակ, սակայն կողոպուտը աչքի է ընկել կինոյին բնորոշ էֆեկտով: "Նորաձև" հանցագործները խանութ են ներխուժել առևանգված Audi Q7 մեքենայով՝ կոտրելով խանութի ապակե ցուցափեղկը, այնպես որ բացի արդեն իսկ գողացված իրերից նրանք ևս 42 հազար դոլլարի վնաս են հասցրել խանութին: Հանցագործներին դեռ չեն հայտնաբերել: