Բավ է պառակտվել
07-08-2015 22:10

ZARA բրենդի հագուստը գնալով առավել տարածված է դառնում նորաձևության էլիտայի մեջ

1988 թվականից Vogue ամերիկյան հրատարակության գլխավոր խմբագիր Աննա Վինտուրը, ով հայտնի է իր հպարտությամբ դասակարգային էլիտային պատկանելու և շքեղության հանդեպ սիրով, խոստովանել է, որ մտադիր է բացահայտել Zara մասս-մարկետ-բրենդի հաջողության գաղտնիքը:
Մասս-մարկետի հսկայի մասին խոսք գնաց, երբ Աննա Վինտուրին հարցրեցին նրա թուլության` դեպի կատարելության ձգտման մասին: Սպասումներին հակառակ` «նորաձևության պերֆեկցիոնիզմի թագուհի» Աննա Վինտուրը խորհուրդ տվեց կատարելության հարցին այդքան ցավագին չմոտենալ: «Անկատարելությունը նորմալ է»,- հայտնել է Վինտուրը և կիսվել է մի պատմությամբ, որ իրեն պատմել է Burberry-ի կրեատիվ տնօրեն Քրիսթոֆեր Բեյլին: Ոչ շատ վաղուց նա այցելել էր Իսպանիայում Zara-ի շտաբ-գրասենյակը և ապշած էր, թե որքան արագ են նոր հավաքածուները վաճառքի հանվում: Վինտուրը խոստովանեց, որ Բեյլի պատմությունը իրեն զարմացրեց և նրա գնաց բրենդի գլխավոր գրասենյակ, որպեսզի իր աչքերով տեսնի, թե ինչպես է Zara-ն շաբաթների ընթացքում հասցնում «զգեստափոխել ամբողջ աշխարհը»: Վերջերս հայտնվել է հայտնի բրենդի հաջողության մեկ այլ ապացույց. Բրենդի համահիմնադիր Ամասիո Օրտեգան արդեն պաշտոնապես աշխարհի 2-րդ ամենահարուստ մարդն է` Բիլլ Գեյթսից հետո: Եվ դրա նրա շնորհիվ է, որ Initex ընկերությունների խումբը, որի մեջ մտնում է նաև Zara-ն, գնահատվում է 100 միլիարդ եվրո: