Բավ է պառակտվել
06-06-2016 13:20

Buro 24/7: Gucci, сruise 2017 հավաքածուն (լուսանկարներ)

Ալեսանդրո Միկելեյի բրիտանական հավաքածուն, որը նա ցուցադրեց Վեսթմինսթերյան աբբայությունում, ընդհանուր առմամբ ոչ մի անակնկալ չմատուցեց` տեսանք հենց այն ամենը, ինչ ակնկալում էինք: Սակայն, նրբությունը, որը  զգացվել էր առաջին ցուցադրությունների ժամանակ, վերջնականապես վերափոխվել է  ուրախության:

Երբ առաջին անգամ ժամանում ենք Լոնդոն, երկար ժամանակ քաղաքից ստացված առավել վառ տպավորությունը թողնում են այնտեղ բնակվող մարդիկ, քանի որ նրանք այստեղ կրում են այն ամենն, ինչ այդ օրը  ցանկացել են, իսկ շրջապատի մարդիկ բացարձակապես ոչ մի ուշադրություն չեն դարձնում:

Այդուհանդերձ, համատեղ հավաքածուն շարունակեց տղամարդկանց գծի անգլիական զսպվածության, հիփի-ակնարկով, գունեղ, սառը և ընկճախտային, պալատական սիրահարի թեմատիկան: Կանանց կերպարներում նկատելի են տղամարդկանց գծից վերցված սվիտերները, վերնաշապիկները, վերարկուները, ինչպես նաև վառ գունային կոնտրաստը:

Պրինտային առումով, այստեղ նույնպես համընկումներ կան, սակայն ավելի նուրբ ձեռագրով: Հավաքածուն կիսած է առօրեական, ակումբային, երեկոյան, casual հատվածների, որոնցից յուրաքանչյուրը, միևնույն է, մի փոքր խենթ, մի փոքր՝ համարձակ, սակայն ինքն իր ուժերի վրա վստահ, սառը կերպարների համար է: