Բավ է պառակտվել
01-05-2017 11:27

Երևանում «Նորաձևության շաբաթ»-ի մեկնարկը կտա լեգենդար Վյաչեսլավ Զայցևը

«Երևանի նորաձևության շաբաթը», որը կրում է «Golden Lace» խորագիրը կանցնի մայիսի 12-14-ը: Այդ մասին հայտնել է «AFD-International fashion day» fashion-համայնքի հիմնադիր և կազմակերպիչ Նաիրա Նիազյանը:
Նաիրան նաև հայտնել է, որ երևանյան նորաձևության շաբաթվա բացումը կազդարարի անձամբ Վյաչեսլավ Զայցևը:
Նիազյանի խոսքերով, այս տարվանից սկսված, մասնակիցներից մեկին գրանտի իրավունք կտրվի՝ դիզայներներին միջազգային շուկաներ դուրս բերելուն ուղղված « Follow the Fabrika» նախագծին մասնակցելու նպատակով:
«AFD-International fashion day»-ի գարնանային ցուցադրությանը մասնակցել են դիզայներ-մոդելավորողներ Սվետլանա Հակոբյանը, Ռոմե Հակոբյանը, Պոլինա Գոլուբը, Նարինե Հարությունյանը, Մարինե Բալասանյանը, երգչուհի և դիզայներ Աստղիկ Սաֆարյանը, ինչպես նաև Գայանե Բաղդասարյանը, որը ներկայացնում է «Fashion Campus Armenia»-ն: