Բավ է պառակտվել
27-01-2015 12:39

Բարձր նորաձևության շաբաթը Փարիզում. Christian Dior, 2015 թ.-ի գարունը

  

Dior –ի նորաձության ցուցադրության ժամանակ միաժամանակ հանդիպել է անցյալ դարի երեք սերունդ: Ռաֆ Սիմոնսը հիշել է 50, 60 և 70-ների ամենավառ պահերը, համադրել է new look ուրվագծի շրջազգեստները Կին-կատվի լատեքսե երկարաճիթ կոշիկների հետ, սակայն ոչ թե մոլորվել է անցյալում, այլ, ինչպես միշտ, ստեղծել է զարմանալիորեն ժամանակակից հավաքածու: 

  

 Մեկ շոուի միջոցով նորաձևության պատմության գրեթե երեսուն տարին ցուցադրելը դյուրին խնդիր չէ, սակայն Ռաֆ Սիմոնսի տաղանդի համար սահմաններ չկան: Նա հեշտությամբ ամփոփել է միաժամանակ XX-րդ դարի երեք տասնամյակ՝ կուտակելով մեկ հավաքածուի մեջ վերջիներս գլխավոր հիթերը և թեմաները: New look ուրվագծի ճոխ շրջազգեստները, որոնք փոխեցին 40-ների և 50-ների նորաձևության աշխարհը, մինի կիսաշրջազգեստներ և երկրաչափական նախշեր 60-ներից, Պակո Ռաբանի փորձերը պլաստիկի և այդ ժամանակներին ոչ բնորոշ այլ նյութերի հետ. հանուն մեկ ցուցադրության Ռաֆ Սիմոնսը զգուշորեն ամփոփեց նորաձևության աշխարհի երեք մինի հեղափոխություն: Միևնույն ժամանակ փառահեղ նորաձև աշխարհի անցյալը հիշեցնող կերպարները բացառապես ժամանակակից տեսք ունեն, իսկ ողջ հավաքածուն բացառապես ամբողջական տեսք ունի:  

  

Եվ ճոխ դարսերով կիսաշրջազգեստները, և փայլով զարդարված մինի շրջազգեստիկները, և պսպղուն կոմբինեզոնները, որոնք 70-ին կդառնային Դևիդ Բոուի համար կատարյալ համերգային զգեստներ, միավորված են մի քանի առանձնահատկություններով: Նախ դիզայները վառ գույներ չի խնայել. նարնջագույնի մասնիկները հանդիպում են մերթ կիսաշրջազգեստի ծալքերում թաքնվող գծիկի տեսքով, մերթ հերթական երկրաչափական նախշի գծերում, իսկ երբեմն նաև ծառայում է որպես երկրաճիթ լաքե կոշիկների հիմնական երանգ: Մյուս գույների ճակատագիրը նույնն է՝ և կապույտը, և վառ կանաչը, և մանուշակագույնը, և դեղինը անցնում է նույն ճանապարհը: Իսկ Սիմոնսի new look ոճի կիսաշրջազգեստները իսկական ծիածանի են նմանվում: