Բավ է պառակտվել
28-01-2015 14:20

Բարձր նորաձևության շաբաթը Փարիզում. Ulyana Sergeenko, 2015 թ.-ի գարունը

Յուաքանչյուր ոք,ում բախտ է վիճակվել լինել Անդրկովկասում, տուն է վերադարձել սիրահարված վիճակում: 

Ուլյանա Սերգեյենկոյի նոր հավաքածուն նվիրված է իր ընտանիքին և Անդրկովկասին: Դիզայները որոշել է Փարիզին իր ստեղծագործական միտքը ներկայացման տեսքով հավաքածուի յուրօրինակ, չափազանց անձնական կարգավիճակը ընդգծելու համար: 

Այդ ռոմանտիկ տարածաշրջանի գեղեցկությունը գովերգում են տասնյակ գրողներ և արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Ռուս դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյին ոգեշնչել են անձնական պատմություներ անցյալի և երկրի մասին, որոնց հետ դիզայները խոր կապեր է հաստատել մեջ է: 

Յուաքանչյուր ոք,ում բախտ է վիճակվել լինել Անդրկովկասում, տուն է վերադարձել սիրահարված վիճակում: Այդ ռոմանտիկ տարածաշրջանի գեղեցկությունը գովերգում են տասնյակ գրողներ և արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչներ: Ռուս դիզայներ Ուլյանա Սերգեյենկոյին ոգեշնչել են անձնական պատմություներ անցյալի և երկրի մասին, որոնց հետ դիզայները խոր կապեր է հաստատել մեջ է: 

Այս անգամ նա դիմել է Վրաստանի և Հայաստանի ժառանգությանը, որտեղ թաքնվել են նրա ամուսնու արմատները և ստեղծագործել են անցյալի արվեստագետները: Կովկասի և Անդրկովկասի ամենա ռոմանտիկ և ամբողջական պատկերի համար մենք պարտական ենք պոետ Լերմոնտովին, որը բազում պոեմներ է նվիրել Կովկասյան լեռների գեղեցկությանը և վերջինիս բնակիչների կրքոտ ներաշխարհին: 

Նա իր սիրտը թողել է լեռներում, թեև առաջին անգամ հայտնվել  այստեղ անթույլատրելի ազատամտության համար: Նրա զինծառայողական տարիներից Ուլյանա Սերգեյենկոն վերցրել է ասեղնագործության սյուժեները. Գարնանային վերարկուներով սլանում են շնչակտուր ձիեր, բարձր օձիգները և մուգ թավիշը հիշեցնում են գրքային հպարտ գեղեցկուհիների մասին, իսկ հնամենի եկեղեցիների և մենաստանների քարե պատերի նախշերը դառձել են ասեղնագործության հիմք: Հայտնի վրացի նկարիչ Նիկո Փիրոսմանիից նա ստացել է աքսեսուարների գաղափարները աքլորաձև պայուսակների, գառնուկների, ձիերի և այլ “կենդանական” սյուժեների տեսքով: 

Պայուսակների են վերածվել նաև վրացական թմբուկները, որոնց վրա ծաղկում են ասեղնագործ նռնենիները: Իսկ արտասովոր գլխարկները Ulyana Sergeenko-ի համար ստեղծել է գլխարկների հայտնի հեղինակ Սթիվեն Ջոնսը: Սակայն Ուլյանա Սերգեյենկոյի ոգեշնչման գլխավոր աղբյուրն է դարձել ռեժիսոր Սերգեյ Փարաջանովի “Նռան գույն” կինոպոեմը: Այս կինոժապավենը առ այսօր անգերազանց է գույնի և նյութի հետ մասնագիտական աշխատանքի առումով: