Բավ է պառակտվել
29-01-2016 14:50

Մոդել Նատալյա Վոդյանովան հղի է 5-րդ երեխայով

Ռուս հայտնի թոփ մոդել Նատալյա Վոդյանովան, ըստ ամենայնի, ցանկանում է ռեկորդ սահմանել իր երկարոտն գործընկերուհիների շրջանում` լույս աշխարհ բերած երեխաների թվի առումով: 33-ամյա գեղեցկուհին իր սրտի տակ կրում է 5-րդ երեխային, որի ապացույցը բարեկազմ շիկահերի ակնհայտ կլորացած փորիկն է։ 
Վոդյանովան իր «հատուկ կարգավիճակը» գաղտնազերծել է Փարիզում ընթացող Բարձր նորաձևության շաբաթվա ժամանակ, երբ բոլոր հյուրերը նկատել են հաճելի փոփոխությունը: 
Նշենք, որ երեխայի հայրը ֆրանսիացի միլիարդատեր Անտուան Առնոն է, ով մոդելի` 2014թ. մայիսին լույս աշխարհ եկած որդու հայրն է։ Այժմ Վոդյանովան ու Առնոն դաստիարակում են 4 երեխաների, որոնցից 3-ը` Լուկասը, Վիկտորն ու Նևան, ծնվել են ռուս գեղեցկուհու ու բրիտանացի լորդ Ջասթին Պորտմանի ամուսնությունից: