Բավ է պառակտվել
12-03-2014 22:41

Նաոմի Քեմփբելը պատմել է նորաձևության մեջ ռասայական խտրականության դեմ պայքարի մասին

Սուպերմոդել Նաոմի Քեմփբելը Դիանա ֆոն Ֆյուրսթենբերգին տված իր հարցազրույցում պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում նորաձևության մեջ ռասայական խտրականության դեմ պայքարը

Քառասուներեքամյա մոդելի և հայտնի դիզայների զրույցը կայացել է SiriusXM Radio's Town Hall ծրագրի շրջանակում: Երկու ազդեցիկ կանանց զրույցի թեմաների շրջանակը բավականին լայնածավալ էր.Նաոմիի անձնական կյանքից սկսած նրա իրավապաշտպան գործունեությամբ վերջացրած: Vogue Festival-ում կայանալիք իր ելույթից առաջ սուպերմոդելը պատմել է այն մասին, թե ինչպես է ընթանում նորաձևության մեջ ռասայական խտրականության դեմ պայքարը.նրան քաջ հայտնի է այդ ամենը:
Նա իննսունականների մյուս մոդելներից շատ ավելի մեծ դժվարությամբ է վաստակել իր բոլոր թանկարժեք պայմանագրերը և մոդելային ձեռքբերումները իր մաշկի գույնի պատճառով: Նա նույնիսկ պատմել է, որ հայտնվել է բրիտանական Vogue ամսագրի շապիկին միայն իր ընկերոջ՝ Իվ Սեն-Լորանի շնորհիվ, ով զգուշացրել է ամսագրի խմբագրությանը, որ կխզի նրանց հետ իր կապերը, եթե նրանք շարունակեն հրաժարվել համագործակցել սևամորթ մոդելների հետ: Հայտնի է, որ Vogue ամսագրի շապիկին 1966 թվականին հայտնված առաջին սևամորթ մոդելը եղել է Դանիէլ Լունան:
Այժմ, իհարկե, իրավիճակը զգալիորեն փոփոխվել է հիմնականում Նաոմիի և նրա մյուս հայտնի գործընկերների շնորիվ:
«Մենք իրոք մեծ հաջողության ենք հասել այն ամենում, ինչ վերաբերվում է գովազդային արշավներին, - պատմել է Նաոմին, - կան հինգ կամ վեց հայտնի դիզայներներ, ովքեր այդ շրջանում իրենց արշավներին մասնակցելու համար հրավիրել են տարբեր ռասաների աղջիկների: Սակայն ես ցանկանում եմ, որպեսզի այդ թրենդ դառնա և չլինի պարզապես պարտավորվածության արդյունք: Եվ ես չեմ ցանկանում, որպեսզի մեզ առանձին խմբով բեմ ուղարկեն և ասեն. «Ահա, տեսե'ք: Նրանք են»: Ես այսպիսի երևույթի վկա եմ դարձել Style.com-ում, և ինձ համար դա չափազանց տհաճ էր»:
80-ական թվականներից ի վեր Նաոմի Քեմփբելը հանդիսանում է տարբեր ռասաների ներկայացուցիչների իրավունքները պաշտպանող The Black Girl Coalition կազմակերպության անդամ: Այդ կազմակերպությունը ստեղծվել է մոդել և փաստաբան Բեթան Հարդիսոնի կողմից, ում հետ Նաոմին ընկերություն է անում 14 տարեկան հասակից:


CFDA Fashion Awards-ի հունիսյան հանդիսության ժամանակ Հարդիսոնը հատուկ պարգև է ստացել իր գործունեության համար: Նա լավատեսորեն է տրամադրված իր կազմակերպության ապագայի հանդեպ և համարում է, որ իրոք մեծ փոփոխություններ են տեղի ունեցել. «Ես չեմ նայում վիճակագրությանը.ես պարզապես ուշադրություն եմ դարձնում այն ամենին, ինչ տեղի է ունենում պոդիումի վրա: Երբ ես տեսնում եմ բեմի վրա այնպիսի աղջիկների, ովքեր նախկինում այնտեղ չեն եղել, ես այդ մեկ քայլ առաջ եմ համարում: Երբ ես տեսնում եմ, որ դիզայները, ով անցյալում երբեք չի հրավիրել սևամորթ մոդելների, հանկարծ ու վարձել է հինգ սևամորթ մոդելների ցուցադրության համար, ես այդ առաջընթաց եմ համարում»: Բեթան Հարդիսոնը նաև իր հարգանքն է արտահայտել ամերիկյան Vogue ամսագրի գլխավոր խմբագրի՝ Աննա Վինտուրի հանդեպ. «Ես շատ եմ հպարտանում Աննա Վինտուրով՝ նրա հունվարյան, փետրվարյան և մարտի թողարկումներով: Դրանց շնորհիվ ես ինձ շատ ավելի լավ եմ զգում»: