Բավ է պառակտվել
26-09-2015 14:43

Հայտնի մոդելները՝ Միլանում Versace-ի ցուցադրությանը (լուսանկարներ)

«Ո՞ւր են կորել բոլոր թոփ մոդելները». մտածում էին Միլանի նորաձևության շաբաթվա հյուրերը՝ շաբաթվա առաջին օրերին պոդիումում չնկատելով Forbes հեղինակավոր ամսագրի վարկանշային ցուցակից և ոչ մի բարեկազմ մոդելի: Հյուրերը դրա պատասխանը ստացել են անցած երեկոյան, հավելում է աղբյուրը։

Պարզվում է՝ բոլոր գեղեցկուհիները Versace-ի մոտ են։ Ըստ երևույթին՝ Ջիջի Հադիդը, Նատաշա Պոլին, Բեհաթի Փրինսլուն և Ջոան Սմոլսը պարզապես չեն կարողացել դիմակայել կենդանական աշխարհի թեմաներով պատկերներով հագուստների գայթակղությանը, որոնք Դոնաթելա Վերսաչեն ստեղծել է քաղաքային ջունգլիների բնակչուհիների սիրած սպորտային ոճով։