Բավ է պառակտվել
19-09-2014 11:38

Միշել Օբաման Սպիտակ տանը կազմակերպում է նորաձևության սեմինար (լուսանկարներ)

Ամերիկացի երիտասարդ դիզայներների վաղեմի համակիր ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման որոշել է օգտագործել նորաձևության ոլորտում ունեցած իր կապերը՝ կազմակերպելու նորաձևության թեմայով առաջին կրթական սեմինարը: Այս մասին հայտնում է spletnik.ru-ն:

Վարպետոթյան դասը կանցկացվի հոկտեմբերի 8-ին: Սեմինարը կկազմակերպվի նրանց համար, որոնք մանկուց երազում են դառնալ նորաձևության բիզնեսի մի մասնիկը: Միջոցառման ժամանակ ավագ դասարանցիներն ու ուսանողները կկարողանան խորհուրդներ ստանալ պրոֆեսիոնալներից:

Իրենց փորձը երիտասարդների հետ կկիսեն Պրաբալ Գուրունգը, Ռիդ Կրակոֆը, Մարիա Կորնեխոն ու Բիբու Մոխապատրան, որոնք 5 ժամ շարունակ կպատասխանեն մասնակիցների հարցերին: