Բավ է պառակտվել
11-03-2014 20:18

Տեսահոլովակ՝ CHANEL-ից


Chanel ֆրանսիական նորաձևության տան նոր տեսահոլովակը թույլ է տալիս մանրամասնորեն ուսումնասիրել գարուն-ամառ հավաքածուն. հսկայական մարգարիտներով զարդերը, ուռուցիկ թվիդը, քարերով, ասեղնագործ ծաղիկները և ոչ միայն:


Քանի դեռ Chanel-ի բուտիկները համալրվում են գարնանային հավաքածուի իրերով, բոլորը մինչ օրս քննարկում են սուպերմարկետը, որը նորաձևության տան գլխավոր դիզայներ Կարլ Լագերֆելդը վերածել էր աշուն-ձմեռ հավաքածուի ցուցադրման բեմի.վերջին շոուն այնքան վիճելու տեղիք տվեց, որ գարնանային հավաքածուն գրեթե աննկատ անցավ: Ֆրանսիական նորաձևության տան նոր տեսահոլովակը բոլորի ուշադրությունը կշեղի պայուսակ-զամբյուղներից եւ սպորտային կոստյումներից և թույլ կտա մանրամասնորեն ուսումնասիրել տարվա այս եղանակի հավաքածուն, հիշել այն ամենը, ինչի համար մենք հավանեցինք այս վառ, արվեստի հանդեպ սերը խորհրդանշող իրերը: