Բավ է պառակտվել
06-05-2015 15:04

MANGO-ն շարունակում է ընդլայնել իր ցանցը Ռուսաստանում

MANGO-ն շարունակում է ընդլայնել իր ցանցը սեփական ապրանքանիշի համար առավել արդյունավետ շուկաներից մեկում՝ Ռուսաստանում: Ռուսաստանյան շուկայում  1999 թվականին հայտնվելու պահից ի վեր MANGO-ն շարունակում է զարգանալ, և ներկայում ունի  154 խանութ ՌԴ 71  քաղաքում: 2015  թվականի առաջին կեսին Ռուսաստանում բացվել է ևս չորս խոշոր խանութ: Դրանցից մեկը գտնվում է Սանկտ Պետերբուրգի «Եվրոպոլիս» առևտրի կենտրոնում 1100 ք. մ. մակերեսով, մյուս երեքը Մոսկվայում՝ «Կոլումբուս»՝ 1600 ք. մ., «Բելայա Դաչա»՝ 1000 ք.մ., Կունցևոյի «Պլազա»-ում՝ 1000 ք.մ.: Ընդհանուր առմամբ ներկայում MANGO-ն Ռուսաստանում ունի 13 խանութ՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Կազանում, Կրասնոյարսկում, Սամարայում և Վոլգոգրադում: Բարդ ամիսները մնացել են անցյալում, և այժմ ռուբլին ամրապնդում է իր դիրքերը: Այդ կապակցությամբ MANGO-ն որոշել է կարգավորել իր գները և շարունակում է առաջարկել հաճախորդներին նորաձև հագուստ և աքսեսուարներ առավել մրցունակ գներով նույնիսկ տնտեսապես անորոշ պայմաններում: MANGO MNG Holding ընկերությունը ունի ավելի քան  2700 խանութ աշխարհի 108  երկրներում: Այն ավարտել է 2014  թվականը 2 մլրդ. 17 մլն. Եվրո վաճառքների ընդհանուր ծավալով, որը 9,3%-ով գերազանցում է  2013 թվականի արդյունքները: Բացի այդ նախորդ տարի ընկերության շահույթը կազմել է  107 մլն. եվրո: