12-05-2017 14:50

Մազերի ներկման լավագույն տեխնիկաներն ամռան համար. բալայաժ, «վագրի աչք» և պլատին (Լուսանկարներ)

Իբրև օրինակներ ներկայացնում ենք հայտնիների կերպարները:
Բնական գույն


Բնական դիմահարդարումն արդեն մի քանի սեզոն է ինչ չի կորցնում իր ակտուալությունը: Այժմ էլ բնականության թրենդը ակտիվորեն առաջ են տանում վարսահարդարները: Բնական գույներով կամ այլ կերպ ասած nude hair ներկման տեխնիկայի ժամանակ կարևոր է մազերի մաքսիմալ բնական երանգ ստանալը, որը մասնագետը պետք է համապատասխանեցնի մարդու մաշկի և աչքերի գույնի հետ:
Իբրև օրինակ կարելի է վերցնել Ջիջի Հադիդի կերպարը:
Ոսկեզոծ-շագանակագույն բալայաժ


Եթե նախկինում բալայաժը ասոցացվում էր բնական արմատներից դեպի շերտաներկված մազափնջեր վառ արտահայտված անցումով, ապա այս տեխնիկայի նոր տեսակը տարբերվում է իր սահունությամբ և բնականությամբ: Մուգ շագանակագույն մազերի ծայրերի գույնի թեթևակի բացացման ժամանակ արևից փոքր-ինչ գունազրկված և պղնձագույն երանգ ստացած մազերի տպավորություն է ստացվում, ինչպիսին Սելենա Գոմեսի մոտ է:
Խորը սև


Իրականում այս տեխնիկան կոչվում է Jet Black, այսինքն « սաթի պես սև»: Այս դեպքում վարսերի գույնը պերք է հավասարաչափ սև լինի՝ առանց նույնիսկ չնչին շագանակագույն կամ կարմրավուն ենթաերանգի, կամ առավել ևս՝ փայլի: Այս գույնը շատ գեղեցիկ է նայվում ուղիղ վարսերի վրա՝ ինչպես Քիմ Քարդաշյանի մոտ է:
Պլատին

  
Պլատինի թրենդը հայտնվեց գարուն-ամառ ցուցադրություններին և առավել նորաձև դարձավ հիմա, երբ սառը բլոնդ գույնին անցում են կատարել շատ աստղեր, որոնց թվում են Քրիստեն Ստյուարտը, Միշել Ուիլյամսը, Զոի Կրավիթսը և Քեթի Փերրին: Հարկավոր է հասկանալ, որ պլատին գույնը ստանալը դյուրին բան չէ, և այս գույնը հատուկ խնամք է պահանջում: Հարկավոր է պահպանել դրա սառը երանգը (մանավանդ ամռանը, երբ վարսերն «այրվում են») և անընդհատ խոնավեցնել մազերը: Հատկապես նորաձև է փոքր ինչ աճած մուգ արմատներով պլատինե բլոնդը:
Շիկակարմիր

 
Շիկակարմրի ցանկացած երանգ՝ բլորանժից (բաց նարնջագույն) մինչև հրեղենը, այս ամառ մեծ տարածում կվայելեն: Իհարկե, ամենից շատ շահել են նրանք, ում շիկակարմիր վարսերը բնությունից են տրված: Նրանց մնում է միայն պահպանել գույնը: Ինչ վերաբերվում է աստղերին, ապա շիկակարմիրը արդեն վաղուց է դարձել Էմմա Սթոունի և Էմի Ադամսի այցեքարտը:
«Վագրի աչք»

 
Վարսերը «Վագրի աչք» գուներանգով ներկելն իրենից ներկայացնում է շոկոլադե, կարամելե և մեղրագույն մազափնջերի միքս: Սա բավական ակտուալ է հատկապես սևահերների և շագանակագույն վարսեր ունեցողների համար: Ամենից լավ «Վագրի աչքը» նայվում է փոքր-ինչ ալիքավոր վարսերի վրա. նման հարդարանքի պարագայում ի հայտ են գալիս գեղեցիկ ցոլքեր՝ ինչպես Ջեսիկա Ալբայի և Ջենիֆեր Լոպեսի մոտ: