Բավ է պառակտվել
26-12-2013 21:14

Մարկ Ջեյկոբսի վերջին գովազդային արշավը Louis Vuitton-ի համար

Ինչպես հայտնի է, այս տարի Louis Vuitton նորաձևության տան գլխավոր  դիզայներ Մարկ Ջեյկոբսը հրաժարական է տվել: Ստեղծագործական տնօրենի պաշտոնում Մարկ Ջեյկոբսը աշխատել է 1997 թվականից և այդ ընթացքում զգալի ներդրում է արել բիզնեսի զարգացման համար: Նրա շնորհիվ նորաձևության տան տարեկան եկամուտը դարձավ մոտ $ 10 մլրդ դոլար: 2013 թվականի հոկտեմբե րամսին նա ներկայացրեց իր վերջին հավաքածուն, որով ավարտեց 16-ամյա ցնցող համագործակցությունը Louis Vuitton-ի հետ:

Եվս մեկ անգամ Louis Vuitton ապրանիշի ստեղծագործական տնօրենի անունը կհնչի  Louis Vuitton-ի գովազդային արշավում:

Իր վերջին գովազդային արշավի համար Մարկը հրավիրեց իր մուսաներին Նյու Յորքի ստուդիա: Նրանց թվում են Կատրին Դենյովը, Սոֆիա Կոպոլան, Քերոլայն դե Մեգրեն, Ժիզել Բունդխենը, Ֆան Բինգբինը եւ Էդի Կամբելլը:

Գովազդային արշավը կհրապարակվի ամսագրի փետրվարյան համարում: Լուսանկարիչ Սթիվեն Մայզելը կներկայացնի Մարկ Ջեյկոբսի հիմնական մուսաների դիմանկարները: Գովազդի հիմնական աստղը` թարմացված Noe պայուսակն է, որը ստեղծել է Gaston Louis Vuitton –ը դեռևս 1932 թվականին: