Բավ է պառակտվել
17-03-2016 12:13

Nike-ը ներկայացրել է ինքնակապվող քուղերով սպորտային կոշիկներ

Սպորտային ապրանքներ արտադրող Nike-ը ներկայացրել է HyperAdapt 1.0 ինքնակապվող քուղերով սպորտային կոշիկներ: Այն ստեղծվել է «Վերադարձ դեպի ապագա-2» ֆանտաստիկ ֆիլմի առաջարկած գաղափարի հիման վրա: Ֆիլմում հերոս Մարտի Մակֆլայը հայտնվում է ապագայում եւ ստանում քուղերը կապելու ավտոմատ համակարգով Nike Mag սպորտային կոշիկները և չափերը փոխող բաճկոն: Այս մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
Կոշիկը կարողանում է ավտոմատ կերպով օղակել ոտնաթաթը, երբ տվիչը գտնում է օգտվողի կրունկը: Նորույթի առավելություններից է ոչ միայն հագնելու արագությունը, այլև կոճակներով քուղակապերի ցանկալի ամրությունը լրացուցիչ կարգավորելու հնարավորությունը:
Երբ դուք հագնում եք կոշիկները, միանում են սենսորները և ավտոմատ ձգում կապիչները: Կողքերից կա երկու կոճակ, որոնցով կարելի է կարգավորել քուղերը ձգելու մակարդակը»,- սպորտային կոշիկների շնորհանդեսի ժամանակ ասել է ընկերության տեխնիկական բաժնի ղեկավար Տիֆանի Բիրսը:
3 գունային տարբերակներով կոշիկները հնարավոր կլինի ձեռք բերել արդեն սուրբծննդյան սեզոնին այս տարի, բայց գնումը հասանելի կլինի միայն Nike+-ի անդամներին:
Ի դեպ` նոր կոշիկներն արդեն փորձարկել է պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդոն: Դրանք հասել են նաև ֆուտբոլիստ Ալեքսանդր Կոկորինին: