Բավ է պառակտվել
28-09-2016 11:15

Krikor Jabotian. կատարելության հասցրած գեղեցկություն (լուսանկարներ)

Լիբանանահայ դիզայներ Կրիկոր Ջաբոտյանի (Krikor Jabotian) անունն արդեն վաղուց բրենդ է դարձել:

Նրա ստեղծած յուրաքանչյուր զգեստ երևակայության նոր աստիճան է: Այն իր մեջ կրում է դիզայների նոր հայացքը, դեկորի ինչ-որ տարր: Ջաբոտյանը շքեղ կտորներ է օգտագործում՝ ստեղծելու համար այնպիսի զգեստներ, որոնք միաժամանակ վինտաժային են և ժամանակակից:

Բեյրութի ESMOD հեղինակավոր դպրոցն ավարտելուց հետո 18 տարեկանում սկսելով կարիերան Էլի Սաաբի ստեղծարարության բաժնում` նա մեծ փորձ ձեռք բերեց, որի շնորհիվ կարիերա սկսեց նորաձևության ոլորտում:

Շատ շուտով Կրիկորը կարիերա սկսեց որպես անկախ դիզայներ և 23 տարեկանում ստեղծեց Krikor Jabotian ատելիեն, ինչպես նաև ներկայացրեց առաջին հավաքածուն: Ընկերությունը սկսեց արագորեն բարգավաճել և դարձավ ընտանեկան հաջող բիզնեսի վառ օրինակ: