Բավ է պառակտվել
03-02-2017 11:26

Գեղեցկություն մանրուքների մեջ.կերպար Maison Margiela Couture ցուցադրությունից (Լուսանկարներ)

Ջոն Գալիանոն միանշանակ լավ մարզավիճակում է՝ հաշվի առնելով որ արժանացավ այս անգամվա Նորաձևության շաբաթի ամենաերկարատև ծափահարություններին: Մոդելների կերպարները շլացնում են իրենց արտահայտչությամբ՝ սկսած փռած մազերով նյուդային դիմահարդարումից և կովբոյական գլխարկից, մինչև ավանգարդ ոճի հյուսքերը, ստվերաներկի փոխարեն կոպերի վրայի և դեմքի եզրագծով անցկացված գունավոր թելերը:
Դիմահարդար Պետ ՄաքԳրատը՝ փայլերի տենդենցի նախամայրը, և 2016թ. բոլոր փայլուն շուրթերի հեղինակը, այս անգամ որոշել է մի փոքր ձեռնպահ մնալ սովորական դարձած փայլերից ու քարերից:
Այս անգամ նա հայլայթերի օգնությամբ խոնավ էֆեկտ է ստեղծել ծնոտների շրջանում և դրան մի քանի արհեստական պեպեններ է ավելացրել: Գրեթե ոչ մի մոդելի վրա չի կիրառվել թարթիչների սևաներկ (կիրառվել է միայն թարթիչների կապույտ ներկ՝ կապույտ շուրթերի հետ), և ստվարաթղթի օգնությամբ մոդելների շուրթերին ճաքեր է ավելացվել: Այս ցուցադրության ժամանակ շուրթերը բառի բուն իմաստով ենթարկվել են արտ- փորձարարության. Սովորական շրթներկի փոխարեն Պետը կոշտ կարմիր թել է կիրառել՝ ինչպես-որ ժամանակին արել էր Ֆիբի Ուոլտերսը:
Մենք նույնիսկ նկատեցինք գրադիենտ ՝շուրթերի եզրով անցկացրած գունատ-վարդագույն երանգի տինտով և բալագույն միջնամասով:
Այն ամենը ինչ պետք է, դա շուրթերին բալզամ քսելն (օրինակ՝ Lucas Papaw) ու բամբակե թելը վերևի և ներքևի շուրթին փաթաթելն է(եթե ծրագրում եք խոսել այդ երեկոյին):

   
Շուրթերի գրադիենտային հարդարման համար կարելի է օգտագործել շրթներկի վրձին և մարգարտափայլ տինտ: Սկզբում եզրագգծով քսեք ավելի բաց երանգը , հետո ավելի մուգ երանգ ավելացրեք կենտրոնում և մի փոքր խառնեք երկու գույները, որպեսզի անցումը կտրուկ չլինի: Սանրվածքներն առաջվա պես մինիմալիստական են. Ժապավեններով կապված հարթ, ցածր պոչեր և հյուսեր: