Բավ է պառակտվել
04-02-2014 15:36

Էլիզաբեթ թագուհին Քեյթ Միդլթոնին նկատողություն է արել

 Մեծ Բրիտանիայի Էլիզաբեթ II թագուհին խնդրել է Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին հրաժարվել կարճ կիսաշրջազգեստներից և, փոխարենը, ավելի պահպանողական զգեստներ կրել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:

Ավստրալիայով շրջագայության պատրաստության համար թագուհին առաջարկել է Քեյթ Միդլթոնին ընտրել ավելի խիստ զգեստներ և օգտվել նրա անձնական ոճաբանի ծառայություններից: Ոճաբանի առջև նաև խնդիր է դրված օգնություն տրամադրել Քեյթին՝ թագուհու զարդերի անձնական հավաքածուից ընտրություն կատարելու հարցում:

Ավստրալիա ուղևորության ժամանակ Քեմբրիջի դքսուհին զգեստները կփոխի օրը չորս անգամ: