06-02-2017 13:51

Ինչպես են ստեղծվել Dior et d'Opales հավաքածուի ոսկերչական զարդերը (Տեսանյութ)

 

Դիոր նորաձևության տունը յուրահատուկ վերաբերմունք ունի օպալի նկատմամբ , որը Dior Joaillerie-ի տնօրեն Վիկտուար դե Կաստելլանի սիրելի քարն է և ոսկերչական զարդերի հավաքածուներում ներկայացվում է արդեն տասը տարի:
Եվ ահա, վերջապես նա գրավեց կենտրոնական տեղը. Dior et d'Opales-ը ցուցադրվել է Փարիզում անցած «Նորաձևության շաբաթվա» շրջանակներում: Հավաքածույում ընդգրկված է 26 ոսկերչական զարդ: Զարդերը արված են սպիտակ, վարդագույն և դեղին ոսկուց: Օպալի գեղեցկությունն է՛լ ավելի են ընդգծում ադամանդներն ու այլ թանկարժեք քարերը:
Dior et d'Opales հավաքածուն՝ փարիզյան ոսկերչության դարավոր ավանդույթների մարմնացումն է:
Լինելով ֆրանսիական «Savoir Faire» սկզբունքի հետևորդներ, Dior-ի վարպետները մանրակրկտորեն աշխատում են ոսկերչական զարդերի յուրաքանչյուր մասնիկի վրա: Ավանդաբար ամեն ինչ սկսվում է գծագրերից, որոնք արվում են գեղարվեստական ներկերով, ինչից հետո, ամեն զարդ հավաքվում է ձեռքով:
Թե ինչ աշխատատար և գեղեցիկ է Dior-ի ոսկերչական զարդերի վրա աշխատելու ընթացքը՝ կարող եք տեսնել հավաքածուի մասին պատմող Dior et d'Opales ֆիլմում:
« Ես օպալն ամենաֆակտուրային և հանելուկային քարն եմ համարում: Օպալները գեղեցիկ են: Երբ նայում եմ նրանց՝ հեռավոր երկրներ, արշիպելագներ և ծովի ալիքներում արտացոլվող աստղեր եմ պատկերացնում: Այո, դրանց հետ աշխատելը բարդ է, բայց արդյունքն արդարացնում է ջանքերը»,- ասում է Վիկտուար դե Կաստելլանը: