Բավ է պառակտվել
10-02-2017 14:11

Ինչպե՞ս ներկել վարսերը 2017 թ. նոր թրենդ (Լուսանկարներ)

Այս սեզոնին գույներ ստեղծողները վարսերի ներկման ասպարեզում լուրջ հեղափոխություն են խոստանում: Ստորև ներկայացնում ենք ամենավառ միտումները և դրանց վերաբերյալ ոճաբանների մեկնաբանությունները:


«Վագրի աչք»
Բալայաժ տեխնիկան այս սեզոնին նորովի է հնչում, այժմ այն «tiger eye» է: Այն անվանվել է «Վագրի աչք» քարի պատվին, որն ունի ոսկեգույնին մոտ շագանակագույն երանգ և փայլուն, մետաքսյա անցումներ: Տաք շոկոլադե և կարամելային երանգների խառնուրդը շատ մոտ է արդյունքին: Հենց այդ գույներն էլ մասնագետները կիրառել են վարսերի վրա, և ստացել են նոր, ջերմ թրենդ:

Джессика Альба
Փորձագետի մեկնաբանությունը.
Redken Color Factory գեղեցկության սրահի առաջատար ոճաբան Կանիշկինա Անաստասիա.
« Վարսերը «վագրի աչք» ոճով ներկելն ըստ էության շոկոլադե երանգներով վարսերի խառնուրդ ստանալն է, որոնց ավելացվում են նաև կարամելի, սաթի և ավազի երանգներ: Տվյալ տեխնիկան ընդգծում է մազերի կտրվածքը և վարսերը վիզուալ ավելի փարթամ է դարձնում: Մազերի ներկման տվյալ տեսակը խորհուրդ կտամ ջերմ մաշկի գույն, և շագանակագույն կամ կանաչ աչքեր ունեցող մարդկանց: Մազերի այսպիսի ներկումը հարմար կլինի նաև տաք երկրներ ճամփորդելու համար, քանի որ արևի տակ գտնվելուց հետո ի հայտ է գալիս գունաթափման ջերմ երանգը: Տվյալ պարագայում բնական միջավայրը միայն շահեկան է, քանի որ այն է՛լ ավելի կընդգծի մազերի գուներանգները»:


Ձիթային բլոնդ
Ներկայումս ոճաբանները առաջարկում են նախընտրությունը տալ բաց կարամելի, մեղրագույնի, ոսկեգույնի և ցորենագույների երանգներին: Բնական կերպար ստեղծելու համար մազերի ծայրերը բաց գույնով, իսկ արմատները՝ մի տոն ավելի մուգ գույնով ներկեք: Բացի այդ այրված վարսերի էֆեկտ ստանալու համար բաց երանգները կարելի է լրացուցիչ կերպով բացացնել՝ babylights մեթոդով:

Джиджи Хадид
Փորձագետի մեկնաբանությունը.
«ՆԵՈ» գեղեցկության սրահի ոճաբան Ռոման Յուդին
« Բլոնդի ջերմ երանգները 2017թ. դուրս են գալիս առաջին հորիզոնական: Ոսկեգույն, ցորենագույն և կարամելի գունի երանգները կսազեն դեմքի բաց գույն ունեցող աղջիկներին, շեկերին և նույնիսկ սևահերներին:
Բացի այդ, տաք երանգները կարելի է համադրել միմյանց հետ և դրանց բազմաշերտության և ծավալի էֆեկտ հաղորդել: Վարսահարդարը կարող է կիրառել ներկելու տարատեսակ տեխնիկաներ, բայց ջերմ բլոնդի համար ես կնախընտրեի 3D ներկման տեխնիկան»:


Կարամելա-մեղրային երանգներ
Այսօր ակտուալ է մեղրային և նույնիսկ պլատինե երանգներով հագեցած բլոնդը: Կարևորն այն է, որ դրանք բոլորն էլ բաց գույնի լինեն, առանց թունավոր-նարնջագույն, և կարմրավուն ցոլքերի: Այս գույները կսազեն շագանակագույն և կանաչ աչքերով աղջիկներին, ինչպես նաև ոսկեգույն խաղեր պարունակող կարմրավուն մազերին: Շոկոլադե երանգները շահավետ կերպով կընդգծվեն կարամելի տոնային համադրությամբ, որը լրացուցիչ խորություն և փայլ կհաղորդի:

Джессика Честейн
Փորձագետի մեկնաբանությունը.
«Ամպեր Studio» գեղեցկության սրահի ոճաբան Տատյանա Կուտուզովա
« Սևահերների համար թրենդում են մնում մուգ շոկոլադի երանգները: Բայց այս սեզոնի առաջատարները սուրճի և շագանակի երանգներն են: Օրինակ բարակ վարսերին ծավալ հաղորդելու համար կիրառվում է փայլով և անցումներով 3D տեխնիկան: Դա լրացուցիչ ծավալ է հաղորդում և ավելի բնական է նայվում: Խիտ և նորմալ վարսերի համար լավ կսազի «կրիայի օմբրեն»՝ կարամելի երանգներից մինչև շոկոլադի երանգներ կրիայի պատյան հիշեցնող գունային էֆեկտը:
Կրակոտ սևահերների վարսերի գույնը լավ համադրվում է հայելային փայլով հարդարման ժամանակ»:


Սուրճ
Այս սեզոնում ողջունվում են սուրճի բոլոր երանգները, որոնք շատ հմտորեն համադրվում են միմյանց: Արմատներին մոտ վարսերը հարկավոր է ներկել մուգ մոկկո գույնի, իսկ երկայնքով՝ կարամելային լատտեի գույնի: Երանգից երանգ այդ սահուն անցումը վարսերին ծավալ կհաղորդի:

Джессика Бил
Բլորանժ
Վարսերի ելակային երանգները հետին պլան են մղվում: Դրան փոխարինելու է գալիս բլորանժ թրենդը, որում միաձուլված են նարնջագույնն (օրանժ) ու բլոնդը:
Ներկայումս դա վարսերի ներկման ամենանորագույն տեխնիկան է , որը փոքր-ինչ սոմբրե է հիշեցնում:
Արդյունքում ստացվում է վարսերի փափուկ և ջերմ դեղձի երանգ, որն արդեն հասցրել է սիրվել աստղերի, օրինակ՝ սուպերմոդել Ջորջիա Մեյ Ջագերի կողմից: Ոճաբան Ալեքս Բրոունսելը այդ տեխնիկան հատուկ նրա համար էր հնարել: Ջերմ դեղձային երանգը թարմացնում է դեմքի գույնը:

Джорджия Мэй Джаггер
Նուրբ անցումներ
Երանգների միջև անցումները մնում են թրենդի մեջ. Օմբրեն, սոմբրեն, շատուշը, բալայաժը: Այս տարի ողջունվում են բնական և սահուն անցումները, որոնք ոչնչով չեն տարբերվում բնական վարսերի գույնից:
Ոճաբանները նախընտրությունը տալիս են այնպիսի տեխնիկաների, ինչպիսիք են babylights-ը՝ այրված վարսերի էֆեկտի համար, և բալայաժը՝ մուգ երանգներից՝ ավելի փափուկ բաց երանգներին աստիճանաբար անցում կատարելու համար:

Лили Олридж