Բավ է պառակտվել
09-06-2014 20:50

Giuseppe Zanotti FW 2014/15 (աշուն-ձմեռ) գովազդային արշավը (լուսանկարներ)

Ինչպես հայտնում է modanews.ru պարբերականը, Աշուն-ձմեռ 2014/15 հավաքածուի գովազդային արշավում մասնակցելու համար Ջուզեպպե Զանոտտին երկրորդ անգամ հրավիրել է ռումինացի ֆոտոմոդել Անդրեա Դյակոնիին: Լուսանկարներում աղջիկը ցուցադրում է կոշիկների նոր հավաքածուն, որոնց հիմնական երանգներն են մետաղը և ոսկին: Նկարահանումները կատարվել են միանգամայն հասարակ դեկորացիաների ներքո և հիշեցնում են 80-ականների նյու յորքյան լոֆթը:

Ռումինացի ֆոտոմոդել Անդրեա Դյակոնին (Andreea Diaconu) կրկին դարձել է Giuseppe Zanotti-ի գովազդային արշավի դեմքը: Պարբերականը հաղորդում է, որ նրան լուսանկարել է լուսանկարիչ Կարիմ Սադլին (Karim Sadli): Լուսանկարներից մեկում ֆոտոմոդելը պատկերված է բազմոցին նստած՝ Giuseppe Zanotti-ի մարզակոշիկները գովազդող երկու երիտասարդների հետ: Առաջին պլանում ներկայացված է նոր հավաքածուից մի պայուսակ՝ զարդարված բրենդի մետաղե լոգոտիպով:

Հաջորդ լուսանկարներում Դյակոնին ցուցադրում է աշուն-ձմեռ 2014/15 կոշիկների նոր հավաքածուն. մետալիկ երանգի բաց կրնկամասով կոշիկները, նորաձև բոտիլյոններ և ոսկեգույն դեկորով սև ամառային կոշիկներ: Մոդելի հագուստը ընտրված է այնպիսի հաշվարկով, որպեսզի այն չշեղի ուշադրությունը կոշիկներից.Դյակոնին հագել է հասարակ սև և սպիտակ իրեր և լուսանկարվել է բաց ֆոնի ներքո առանց ավելորդ մանրուքների: