Բավ է պառակտվել
30-07-2015 12:54

Ջեյն Բիրկին խնդրել է Hermes-ին անվանափոխել իր պատվին անվանավախ պայուսակները

Բրիտանացի երգչուհի և մոդել Ջեյն Բիրկին խնդրել են Hermes նորաձևության տանը փոխել կոկորդիլոսի կաշվից պատրաստվող Birkin պայուսկաների շարքի անունը, այն բանից հետո, երբ կարդացել է զեկույց այն մասին, թե ինչպես են սպանում կոկորդիլոսներին: Այն մասին, որ Բիրկինը կոկորդիլոսների դեմ դաժան վերաբերմունքին դեմ է արտահայտվել, գրում է The Telegraph-ը երգչուհու հայտարարության հղումով: Նրանում ասվում է, որ նա խնդրել է ֆրանսիական Hermès Group-ին անվանափոխել պայուսակները, մինչև որ ընկերությունը չսկսի արտադրության մեջ հետևել միջազգային նորմերին:

Մինչ այդ «Մարդիկ հանուն կենդանիների հանդեպ էթիկ վերաբերմունքի» (PETA) կազմակերպությունը հրապարակել է ուսումնասիրություն Տեխասից մինչև Զիմբաբվե կոկորդիլոսների ֆերմաներում տիրող իրավիճակի վերաբերյալ: Այնտեղ կենդանիներին ենթադրաբար նետում են բետոնե ջրհորներ, մինչև նրանց մինչև մահ դանահարելը: Ակտիվիստները հայտնում են, որ մեկ պայուսակին բաժին է ընկնում 2-3 կոկրդիլոսի մորթի:

Կազմակեչրպության հիմնադիր Ինգրիդ Նյուկիրկը կոչ է արել «դադարել վայրի բնությանը թալանելը», նրանց ֆերմաներում բազմացնելով և սպանելով նրանց իրենց մորթու համար: Ակտիվիստները համարում են, որ շուտով այն հարուստները և հայտնիները, ովքեր Birkin են գնում, այլևս չեն ուզի այդ կրել:

Birkin պայուսակները ստեղխել է Hermes դիզայներական տան գլուխ Ժան-Լուի Դյուման, ով Ջեյն Բիրկինի հետ էր Փարիզից Լոնդոն գնացող ինքնաթիռում 1981 թվականին: Ուղեբեռի բաժնում դրված երգչուհու ծղոտե պայուսակից թավեց պարունակությունը, և Բիրկինը դիզայներին բողոքեց, որ նա չկարողացավ հանգստի համար հարմար պայուսակ գտնել: Հատուկ Բիրկինի համար Դյուման ստեղծեց հանրահայտ սև պայուսակը: Ինքը Ջեյն Բիրկին հայտնի է որպես ֆրանսիացի երգիչ Սերժ Գենսբուրգի նախկին կին: Նոր Hermes Birkin պայուսակը արժենում է 10-90 հազար դոլար: Հոնգկոնգի Christies աճուրդի ժամանակ պայուսակը վաճառվել է ռեկորդային 223 հազար դոլարով: