Բավ է պառակտվել
22-05-2015 13:33

Կաննի կինոփառատոնի հյուրերը amfAR բարեգործական միջոցառմանը (լուսանկարներ)

Նախօրեին 68-րդ Կաննի կինոփառատոնի հյուրերը հավաքվել էին ավանդական միջոցառմանը՝  amfAR Cinema Against AIDS Gala-ին, որի նպատակն է ՁԻԱՀ-ի դեմ պայքարին ուղղված միջոցներ հավաքելը: Երեկոյին ներկա են գտնվել Իրինա Շեյքը, Ջեյք Գիլենհոլը, Դիանա Քրյուգերը, Թոմ Ֆորդը, Սիեննա Միլլերը, Մարիոն Քոթիյարը, Դիթա ֆոն Թիզը, Ադրիանա Լիման, Դևիդ Գանդին, Կարլի Քլոսը, Քդրիեն Բրոուդին և այլոք: Հյուրերից շատերը օգտվել էին հայտնի նորաձևության տների ծառայություններից: Աստղերից շատերը փայլում էին  Maison Margiela, Zuhair Murad, Chanel, Marchesa, Versace, Elie Saab, Jean Paul Gaultier, Georges Hobeika, Ulyana Sergeenko, Tom Ford, Dsquared2, Dior, Calvin Klein, Saint Laurent ապրանքանիշների հագուստի մեջ: Ներկայացնում ենք  gisher.news-ի ընթերցողների ուշադրությանը այդ երեկոյի առավել ուշագրավ, վառ և ոճային կերպարները: