Բավ է պառակտվել
10-12-2016 18:13

Լոնդոնում կայացել է The Fashion Awards

Լոնդոնում կայացել է The Fashion Awards մրցանակաբաշխությունը, որը նախկինում կոչվում էր British Fashion Awards: Հավանաբար բրիտանացիները որոշել են դեն նետել մրցանակաբաշխության տարածաշրջանային սահմանումը, դրանով իսկ ընդգծելով իրենց նորաձևության համաշխարհային նշանակությունը:
Մրցանակաբաշխությանը առկա էին նաև մրցանակներ, որոնցից գլխավոր երկուսը, ինչպես կարելի էր կանխատեսել, հանձնվեցին Գվասալիա եղբայրներին: Եվս մեկ մրցանակ հանձնվեց Ալեսանդրո Միկելեին՝ ինչը ևս կանխատեսելի էր: Բայց այնտեղ կար նաև մեծ ելք, այսինքն հենց այն հարթակը, և այն, իհարկե, հանդիսատեսի աչքերից ծածկում էր, թե ով այնտեղ ի՛նչ է ստանում:

Джиджи Хадид, Леди Гага и Джордан Данн
Հարթակն այդ նորմալ էր, ինչպես-որ սովորաբար լինում է գալաների ժամանակ՝ բազմաթիվ հայտնի դեմքեր՝ ճոխ հանդերձանքներով:
Ավելի ճիշտ կլինի ասել այսպես. Հարթակը սովորականի պես էր, և դա շատ տխուր է: Չէ, որ դա «Օսկար» չէր, դա նորաձևության մրցանակաբաշխություն էր, և շատ հաճելի կլիներ այդ միջոցառմանը տեսնել ոչ թե պարզապես երեկոյան զգեստներով դերասանուհիների, այլ իրոք նորաձև, և գերներաձև հագնված մարդկանց: Որովհետև է՞լ որտեղ նրանք պետք է լինեն, եթե ոչ The Fashion Awards-ում: Բայց հենց դրա հետ էլ կապված էին ի հայտ եկած ամենամեծ խնդիրները:

Алекса Чанг
Մենք արդեն գրել ենք հոլիվուդյան հանդիսությունների ժամանակ նրբագեղության բացակայության մասին: Այս պարագայում ցանկություն է առաջանում խոսել նորաձևության-նրբագեղության բացակայության մասին, որովհետև այդ երեկոն ցույց տվեց, թե որքան անզոր է ժամանակակից նորաձևությունը կարմիր գորգի մարտահրավերների և զուգվելու անհրաժեշտության առաջ:
Հարցնում եք, թե ո՞վ էր եկել Ալբերտ հոլլ՝ հիմնականում մոդելներ և դիզայներներ ու հանրային կյանք վարող աղջիկների որոշակի քանակ, որոնք ո՛չ մոդել են, ո՛չ դիզայներ, և պարզապես նորաձևության ոլորտի մարդիկ: Ակնհայտ էր, որ դիզայներները աշխատել են և՛ մոդելների, և՛ հանրային աղջիկների հանդերձանքների վրա, և այդ հանգամանքը կարող էր հնարավորություն ընձեռել, որպեսզի միջոցառումը սովորականից տարբերվող լիներ, սակայն, նոր բան այդպես էլ չեղավ: Որևէ անսովոր, հնարամիտ, հիշվող և իրապես նորաձև բան չկար: Ամեն ինչ սահմանված կաղապարների մեջ էր:
Հարցնում եք, թե արդյունքում ի՞նչ տեսանք այնտեղ՝ Ջիջի Խադիդին՝ Atelier Versace-ի ասիմետրիկ, սրամիտ զգեստով, որն իրենից ներկայացնում էր կոմբինեզոնի, դեկոլտեի և շլեյֆի համադրություն:

Эрин О'Коннор и Лора Бейли
Ջորդան Դաննիին՝ լայն սպիտակ տաբատով և Brandon Maxwell կարճ տոպով, որի միջից նրա կուրծքը անընդհատ փորձում էր դուրս պրծնել, այնպես, որ հեգնական Daily Mail-ը մի ամբողջ փոքրիկ ռեպորտաժ էր արել, որում ներկայացվում էր, թե ինչպես է Դաննին անընդհատ ձգում այդ տոպը, ուղղում այն, իսկ Լեդի Գագան նույնիսկ օգնում է նրան այդ հարցում:
Ջիջին և Ջորդանը՝ իրապես հանրահայտ այս մոդելները, նիջոցառման ամենահիշվող կերպարներն էին՝ իրենց անհեթեթությամբ:
The Fashion Awards մրցանակաբաշխության հիմնական մասսան բաղկացած էր անվերջանալի սև ժանյակներից, բազմաշերտ շիֆոնից, փոռիկներից և նույնիսկ ջրահարսի պոչերից, որոնք, թվում էր, թե վաղուց են չքվել: Երեկոյի ընթացքում չէր զգացվում նաև շրջազգեստների տակից թափանցող վարտիքների պակաս: Երբեմն այդ ամենը համատեղված էր լինում մեկ ձանձրալի կերպարի մեջ, ինչպիսին օրինակ Նաոմի Քեմփբելն էր՝ Alexander McQueen-ի ստեղծած զգեստի մեջ:
Երբեմն այն, ինչը պետք է որ սարսափելի լիներ, օրինակ՝ Prada-ի «հոնկոնգյան բորդել» ոճի բմբուլներով զգեստը, որը կրում էր Ալքեսա Չանգը՝ այդպիսին չէր թվում: Դա էլ միայն այն պատճառով, որ Չանգը արդեն իսկ վաստակել է բրիտանական ոճային աղջկա կարգավիճակը և ի վիճակի է պահպանել այն՝ կրելով գրեթե ցանկացած բան:

Адвоа Абоа Мэй Маск
Դե իհարկե այս միջոցառման ժամանակ եղան նաև իրապես գեղեցիկ ցուցադրություններ: Օրինակ Էրնի Օ՛Կոնորինը, ով կրում էր Giles Deacon-ի գունատ-ոսկեգույն զգեստը, որի վրայի սև գծերը հիշեցնում էին Լուչո Ֆոնտանայի կտավների վրայի կտրվածքները:
Լավ տեսք ուներ նաև Լորա Բեյլին, ով կրում էր նույն դիզայների ստեղծած՝ Ջեքսոն Պոլակի նկարը հիշեցնող պրինտով կարմրա-մանուշակագույն ամպ-զգեստը: Սովորաբար, հագուստների վրա արվեստի վերաբերյալ արված ցանկացած ակնարկ անհետաքրքիր է նայվում, բայց այս դեպքում՝ դա բավական սրամիտ ու գեղեցիկ էր ստացվել:

Лара Стоун и Эмбер Валлетта
Ջայզլ Դիկոնն էլ, որին Ungaro-ում աշխատանքը ոչնչացրել էր՝ իբրև դիզայների, հանկարծ պարզվեց, որ իսկական բացահայտում է իր թարմ դիզայներական հավաքածույով, իսկ նրա զգեստները, կարելի է ասել, ամենահաջողն էին այդ երեկոյին:
«Ոսկե գլոբուս»-ից և «Օսկար»-ից առաջ նրա դռների մոտ պետք է որ հսկայական հերթ գոյանա: Նա հիանալի է « դասական երեկոյան զգեստ» ժանրում՝ ո՛չ ձանձրալի է, ո՛չ էլ չափից շատ էքսցենտրիկ: Եվ դա իրապես գեղեցիկ է, ու հաստատ «fashion statement» չէ:
Եվ նույնիսկ վաղեմի ցանցը, որից Մոլլի Գոդարը (լավագուն երիտասարդ դիզայներ մրցանակը ստացողը) պատրաստել էր Ադվոա Աբոայի ուրախ ու բավական ժամանակակից զգեստը՝ չօգնեց, որ այս զգեստը «fashion statement» դառնա: Այդպիսին չդարձան նաև Էմբեր Վալետեի կրած՝ Saint Laurent-ի «փոքրիկ սև զգեստը» և Լարա Սթոունի կրած մինի բյուստյեն: Սա միայն այն պատճառով, որ «կոմբինեզոն- դեկոլտե- շլեյֆ»-ի ֆոնին համեստ սև մինին, կարելի է ասել, որպես հայտարարություն է դիտվում( Մանավանդ, որ այս երկու կանայք՝ մանավանդ Լարան, շատ բնական տեսք ունեին իրենց կնճիռների գծերով և աչքերի տակի սև շրջաններով՝ ինչը նրանք է՛լ ավելի մոդայիկ էր դարձնում):

Стелла Теннант
Ինչևէ, «fashion statement» կարգավիճակին ավելի մոտ գտնվում էր Մեյ Մասկը, ով շատ նորաձև տեսք ուներ իր ուղիղ սև զգեստով, սև «կազակ» կոշիններով և Zaid Affas-ի արծաթագույն սպորտային ոճի բաճկոնով: Նրա հանդերձանքը փայլուն ապացույց էր այն բանի, որ Հելլեն Միրրենի տարիքում պարտադիր չէ հագնվել ինչպես Հելլեն Միրրենը: Կարելի է« երիտասարդական» հագուստ կրել, և ոչ թե անհեթեթ, այլ մոդայիկ տեսք ունենալ:
«fashion statement» այս միջոցառման ժամանակ տեղի ունեցավ ընդամենը մեկ անգամ՝ այն պահին, երբ հայտնվեց Ստելլա Տենանտը, որը ոչ միայն զգեստ չէր կրում, այլ նույնիսկ տաբատ էլ չէր կրում: Դրա փոխարեն նա կրում էր սպանդեքսից սև, ճտկավոր գամաշ-կոշիկներ (կամ ճտկավոր զուգագուլպաներ՝ ում ինչպես դուր կգա) և էլեկտրիկ գույնի պլիսե բլուզ:

Balenciaga, весна-лето 2017
Այս ամենը— Balenciaga SS 2017 հավաքածուից էին, և անկասկած Ստելլայի մուտքը դարձավ երեկոյի ամենից հիշվող պահը:
Կարելի է ասել. դե իհարկե, չէ՞ որ դա Ստելլան է՝ Բրիտանիայի ամենանորաձև աղջիկներից և լավագույն մոդելներից մեկը, նրա վրա ամեն ինչ էլ լավ կնայվի: Կամ ասել. դե իհարկե, չէ որ հասարակական ճաշակին ապտակելը Գվասալիա եղբայրների ամենասիրած հնարքն է: Եթե շիֆոնի, բարձրակրունկ կոշիկների և կլատչի փոխարեն ճտքավոր գամաշ- կոշիկներ են՝ այդ դեպքում ցանկացած մեկն էլ աչքի կընկներ և ամենահիշվողը կդառնար: Բայց դա ճշմարտության մի մասն է միայն: Պակաս արժեքավոր չէ նաև այն, որ Ստելլան իր այդ հանդերձանքով հարվածել էր մի կարևոր կետի. Բոլորն էլ հոգնել են ավելորդ ճոխությունից՝ ինչպես մոդայիկ(որը հիանալի կերպով ներկայացրեց Gucci խումբը՝ Ալեքսանդրո Միկելեյի, Սալմա Հայեկի և Ջարեդ Լետոի միջոցով), այնպես էլ ո՛չ մոդայիկ(օրինակ՝ Նատալի Մասենեն՝ Ralph & Russo-ի ձյան փաթիլի տեսք ունեցող հանդերձանքով):
Նորաձևության աշխարհում ավելի շատ թարմություն է պետք, ավելի շատ թեթևություն, որը սակայն, չպետք է ձանձրալի լինի:
Չի կարելի ասել, որ Balenciaga-ն այդ ամենի մարմնացումն էր, բայց այս կոնկրետ կերպարը խփեց նշանակետին: Այն ձանձրալի չէր, ծանրաբեռնված չէր ավելորդություններով և նորաձև էր: Նույնիսկ գերնորաձև էր:

Алессандро Микеле, Сальма Хайек и Джаред Лето
Ավելորդ շքեղությունը, ծանր բուրժուականությունը, «կանացիությունն ու սեքսուալությունը», և նույնիսկ զգեստի տակից թափանցուղ անդրավարտիքը՝ այլևս նորաձև չեն:
Այն, որ 2016 թվականի նորաձևության արտահայտություն են դարձել սպենդաքսից ճտքավոր գամաշ- կոշիկները՝ շատ բան է ասում մեր ֆեշն-իրականության մասին:
Նույնիսկ ցանկություն չկա կրկին անգամ կրկնել, գաղափարների ճգնաժամ, «nofashion», դիզայնի փոխարեն սթայլինգ, և այլ՝ արդեն շատ անգամներ հնչած խոսքերը: Դրա փոխարեն նշենք, որ Դեմնա և Գուրամ Գվասալիաները ազնիվ և արժանի կերպով ստացան իրենց երկու մրցանակները՝ Vetements-ի և Balenciaga –ի համար: Համենայնդեպս այդ երեկոյին: