Բավ է պառակտվել
20-03-2014 20:10

Գարիկ Մարտիրոսյանը աջակցել է հայ արտադրողին (լուսանկարներ)

«Նորաձև շրջան» առևտրի կենտրոնում բացվել է ԱՊՀ տարածքում Serapian միլանյան բրենդի առաջին բուտիկը, որը մասնագիտանում է hand-made պայուսակների և կաշվե աքսեսուարների արտադրության մեջ:
Հայկական ազգանունով իտալական արտադրողներին իր աջակցությունն է հայտնել հեռուստահաղորդավար Գարիկ Մարտիրոսյանը:
Serapian բրենդը հիմնվել է Միլանում՝ 1945 թվականին հայսատանցի Ստեֆանո Սերոբյանի կողմից: Խանութի բացման առիթով Մոսկվա է ժամանել բրենդի այժմյա սեփականատիրոջ՝ Ստեֆանոյի որդի Արդավաստի կինը՝ Աննին:


Բուտիկի առաջին հյուրն է դարձել Գարիկ Մարտիրոսյանը: Աննին նույն պահին նրան նվիրել է կաշվե ճամպրուկ: «Որքա~ն անսպասելի է», - զարմացել է Գարիկը: Հաղորդավարին նույն պահին շրջապատել են հայկական հեռուստատեսության տեսախցիկները:
«Ես շատ եմ սիրում Serapian-ի պայուսակները, - խոստովանել է Մարտիրոսյանը, - երբ ես տեղեկացա այն մասին, որ իմ հայրենակիցները բերել են այդ բրենդը Ռուսաստան, ես չկարողացա չայցելել այդ միջոցառումը»:


Հարցազրույցից հետո Գարիկը սկսեց ուսումնասիրել խանութը, քանի որ մտադիր էր կնոջը պայուսակ նվիրել:
Ի դեպ, բոլոր պայուսակները ձեռքի աշխատանքի արդյունք են:
Բուտիկի մուտքի մոտ իր արվեստն է ցուցադրել գործարանի լավագույն վարպետներից մեկը, ով այցելուների աչքերի առջև դրամապանակներ էր պատրաստում և նվիրում ցանկացողներին:


Բացի Մարտիրոսյանից բուտիկի բացման առիթով տեղի ունեցած կոկտեյլին ներկա են եղել PR Trend գործակալության նախագահ Եկատերինա Օդինցովան, երգչուհի Կատյա Լելը, հաղորդավարուհի Մարիա Կրավցովան, GQ Russia գլխավոր խմբագիր Միխաիլ Իդովը, մոդել Պոլինա Ասկերին, դերասանուհի Իրինա Պեգովան, «Սնոբ» նախագծի ղեկավար Նիկոլայ Ուսկովը, դերասանուհի Դարյա Մորոզը, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը, հաղորդավարուհի Յանա Լապուտինան, օլիմպիական չեմպիոն և հաղորդավարուհի Անաստասիա Գրեբյոնկինան, «Կոմմերսանտ» պարբերականի գլխավոր տնօրեն Դեմյան Կուդրյավցևը, դերասանուհի Իրինա Լաչինան, նկարիչ Վասալի Ցերետելին կնոջ հետ, երգիչ Միտյա Ֆոմինը, դերասանուհի Ելենա Զախարովան, գրող և քննադատ Սվետլանա Կոնեգենը:


Իր երախտագիտությունը հայտնելով խանութի տերերին նվերի համար՝ ռեժիսոր Յուրի Գրիմովը խոստովանել է, որ պայուսակներից օգտվում է բացառապես ճամփորդությունների ժամանակ, իսկ Մոսկվայում ամեն ինչ գրպաններում է կրում, իսկ եթե այն, ինչ չի տեղավորվում այնտեղ, մնում է մեքենայի մեջ:
Աննի Սերոբյանը և Brand-a-Porter ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Մարիա Սինիչենկոն կտրել են կարմիր ժապավենը:
«Ռուսաստանում բուտիկի բացումը մեզ համար որոշակի փորձություն է, - իր խոսքն է սկսել տիկին Սերոբյանը, - այդ չափազանց հուզիչ մի պահ է, և մենք հուսով ենք, որ մեր արտադրությունը կգնահատեն և կսիրեն Ռուսաստանում: Մեր պայուսակները արվեստի գործեր են, նրանց որակը խոսում է իր փոխարեն, պայուսակներից յուրաքանչյուրը իրենից ձեռքի աշխատանք է ներկայացնում, որը կատարվել է սիրով և կրքով: Մեր բրենդը նախ և առաջ հարուստ պատմություն և ժառանգություն է, որն այսօր մենք բերել ենք Ռուսաստան»:
«Ես ուրախ եմ, որ Մոսկվայում հայտնվում են Serapian- ի պես նիշային բրենդեր: Նրանք պահպանել են որակի ավանդույթները, և այդ մի օրինակ է, երբ ընտանեկան բիզնեսի վերածվում է մեծ ընկերության, սակայն չի կորցնում իր ֆիրմային ոճը: Եվ մարդիկ ընտրում են այդ բրենդը ոչ թե հայտնի անվան, այլ որակի համար: Այդ լավ ախտանիշ է, մեր շուկայի առողջության ախտանիշը, այդ վկայում է այն մասին, որ մենք պատրաստ ենք գնել եզակի էքսկլյուզիվ իրեր, որոնք կապված են որակի և ավանդույթի հետ», - ասել է «Սնոբ» նախագծի ղեկավար Նիկոլայ Ուսկովը:


Իր հերթին Աննի Սերոբյանը իր հիացմունքն է հայտնել առևտրի կենտրոնի՝ Կրեմլին այսքան մոտ գտնվելու կապակցությամբ: