Բավ է պառակտվել
27-09-2016 12:03

Snapchat ընկերությունը թողարկել է ներդրված տեսախցիկով արևային ակնոց (լուսանկարներ)

Snapchat տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է իր արտադրության արևային ակնոցները՝ ներկառուցված գաղտնի տեսախցիկով:

Ըստ նախնական տվյալների՝ ակնոցը կկրի Spectacles անվանումը. դրա անկյունային հատվածում գտնվում է տեսախցիկը, որն առաջին հայացքից հնարավոր չէ նկատել:
Ներդրված տեսախցիկը հնարավորություն կտա նկարել 10-վայրկյանանոց տեսանյութեր: Սարքը սինխրոնացված է սմարթֆոնի հետ և անլար ցանցի միջոցով   թույլ է տալիս իրականացնել  իրադարձության օնլայն-հեռարձակումը,  ազատ թողնելով ձեռքերը:

Հաղորդվում է, որ նոր սարքը վաճառքի կհանվի արդեն այս տարի և կարժենա 130 դոլար: