04-11-2016 14:22

Հայ նկարչի անսահման երևակայությունը. էսքիզներ լոլիկից և նռան հատիկներից (լուսանկարներ)

Էդգար Արտիսն իր ինքնատիպ գաղափարներով մեծ համբավ ունի սոցիալական կայքերում։

Հայ նկարիչ Էդգար Արտիսի զենքը մատիտն է, թուղթն ու երևակայությունը։ Նկարում է գեղեցիկ ու կանացի աղջիկներին և շարունակում է զարգանալ` նոր ոճային կերպարներ առաջարկելով։ Նրա նկարներում հագուստները պատրաստված են սննդամթերքից կամ բնական տարրերից։

Զգեստներ է նկարում նռան հատիկներից ու լուցկիներից, զարդարում կետչուպով ու կարտոֆիլով։

Կարճ ժամանակահատվածում Էդգարը մեծ իրարանցում է առաջացրել Facebook և Instagram սոցցանցերում և բազմամիլիոնանոց լսարան հավաքել։