Բավ է պառակտվել
04-08-2016 13:38

Լուսանկար հիշողության համար. Sonia Rykiel-ի գովազդային արշավը

Երկվորյակներն իրական չեն, Էյֆելյան աշտարակը նույնպես, և ընդանրապես, գովազդային արշավը նկարահանվել է Նյու Յորքում: Խաբեությունից բացի, ոչինչ: Լուսանկարչի առջև խնդիր էր դրվել վերարտադրել Փարիզի մթնոլորտը: Որոշվել է նկարահանումներն իրականացնել Նյու Յորքի հյուրանոցներից մեկի տանիքի վրա, որտեղ և տեղադրվել էր Ֆրանսիայի խորհրդանիշի պատճենը: Վերջում էլ որոշվել է հրավիրել երկու գեղեցիկ մոդելների և վերածել նրանց երկվորյակների:


ֆրանսիական նորաձևության տան համար աշնանային գովազդային արշավն առաջին անգամ նկարահանել է Գլեն Լաչֆորդը: «Ես դեռ 90-ականներից հետևում եմ նրա աշխատանքին և միշտ հավանել են նրա հայացքները», - ասել է Sonia Rykiel-ի կրեատիվ տնօրեն Ժյուլի դե Լիբրանը: