Բավ է պառակտվել
17-10-2016 15:03

Էքսպեդիցիա դեպի Մարս՝ Puma x UEG համագործակցության շրջանակներում (լուսանկարներ)

Սպորտային հսկա Puma-ն լեհական UEG ստորգետնյա բրենդի հետ համատեղ ստեղծել է պարկուճային հավաքածու, անվանակոչելով իրենց համագործակցության պտուղը Gravity Resistance:

Հավաքածուի հիմնական գաղափարը մարդու ցանկությունն է ավելի լայնացնել սեփական մտահորիզոնը և ձգտել ավելիին` դուրս գալ ժամանակի և տարածության մեջ սահմանափակումների տրամաբանությունից:


Պատահական չէ նաև տիեզերական հետազոտությունների փոխաբերական ակնարկը` լուքբուքը նկարահանվել է տիեզերական լանդշաֆտների ֆոնի վրա, ասես ինչ-որ տեղ Մարսի վրա, իսկ հագուստի և կոշիկների ուրվապատկերները տիեզերագնացների հանդերձանք են հիշեցնում: