Բավ է պառակտվել
27-11-2015 14:42

Հայկական նորաձևության օրը առաջին անգամ տեղի կունենա Մոսկվայում

Մոսկվայի «Lookin Rooms» համալիրում առաջին անգամ տեղի կունենա հայկական նորաձևության օր,- հայտնել է միջոցառման կազմակերպիչ Նաիրա Նիազյանը: Նրա խոսքերով դա առաջին նմանատիպ միջոցառումն է  մասնակցությամբ  ինչպես ռուսաստանյան նորաձևության լայն շրջանակներին հայտնի մոդելավորողներ՝ Նարինե Հարությունյանը՝ NARNY, Անի Մանուկյանը՝ Ani Manoukian, այնպես էլ սկսնակ, բայց տաղանդավոր հայուհիներ՝ Արաքսյա Վիտա՝ Araksia Vita, Արմինա Գոմցյան`A.Գreeg, Ռեգինա Ակոպովա` Regina Akopova, Աննա Մուրադյան` Amurstyle: Հայաստանից մոսկովյան նորաձևության տոնին կմասնակցի դիզայներ Արտյոմ Սյունեցին՝ Artem Syuneci: «Հայկական նորաձևության օրվա առթիվ հրավիրված են բազմաթիվ հյուրեր, այդ թվում, աստղային, նորաձևություն ոլորտի ներկայացուցիչներ և քաղաքական գործիչներ: Միջոցառումը կլուսաբանեն Հայաստանի և Ռուսաստանի հեռուստաալիքներն ու ամսագրերը», - նշել է Նիազյանը: Ըստ նրա, յուրաքանչյուր  դիզայների դեֆիլեն կլրացնի հայտնի դերասան երաժշտական նվերը:  Որպես հաղորդավար հանդես կգա Գայանե Բրեիյովան: