Բավ է պառակտվել
02-04-2015 13:03

Ջոննի Դեփի դուստրը հիացրել է լուսանկարիչներին

Ջոննի Դեփի դուստրը իր մոր՝ Վանեսա Փարադիի հետ, այցելել է «Chanel»-ի ցուցադրությունը Նյու Յորքում: 15-ամյա Լիլի Ռոուզը առաջին անգամ էր դուրս գալիս բարձրաշխարհիկ հասարակություն: Նա հայտնվեց լրագրողների և լուսանկարիչների ուշադրության կենտրոնում: Շատերը նշեցին, որ մարմնի կառուցվածքը աղջիկը ժառանգել է մորից, իսկ գեղեցկությունը՝ երկու ծնողներից:

Ինչպես գրել է The Hollwood Reporter-ը, բնավորությունը, ըստ երևույթին, աղջիկը ժառանգել է Դեփից: Նա հետևել է հոր օրինակին և նույնիսկ նկարահանվել նրա հետ նույն ֆիլմում: Վանեսա Փարադին և Ջոնի Դեփը բաժանվեցին 2012 թվականի հունիսին: Նրանք միասին ապրել են 14 տարի: Այնուհետև Դեփը ամուսնացել է Էմբեր Հըրդի հետ: Իրենց սիրավեպի ընթացքում Փարադին և Դեփը երկու երեխա են լույս աշխարհ բերել՝ Լիլի Ռոուզ դստերը և Ջեք որդուն: