04-10-2016 17:05

Դիզայներ Սիրան Մանուկյանը նվաճում է Փարիզը (լուսանկարներ)

Բրիտանահայ սկսնակ դիզայներ Սիրան Մանուկյանի առաջին փարիզյան նորաձևության շնորհանդեսը նորաձևության մայրաքաղաքում համախմբել էր տարբեր երկրների մի շարք աստղերի:

Մանուկյանը ծնվել է Լոնդոնում, ապրում է Բրիտանիայի մայրաքաղաքում, Լոս Անջելեսում և Մոնակոյում, իսկ անվանական Siran ապրանքանիշի առաջին հավաքածուն ցուցադրել է Փարիզում:

Սկսնակին աջակցելու էր եկել ընկերների միջազգային մի թիմ. շնորհանդեսին ներկա էին ռուս մոդել Նատալյա Վոդյանովան, պորտուգալուհի մոդել Սարա Սամպայոն, գերմանուհի Թոնի Գարրն և Էլթոն Ջոնի ամուսին Դևիդ Ֆերնիշը, ով ժամանել էր անմիջապես Մեծ Բրիտանիայից:

Վերարկուների և բոլոր առիթների համար նախատեսված էլեգանտ զգեստների ցուցադրությանը ներկա էին նաև Սիրանի հայրենակիցներ Էմիլիա Կազանջյանը և Քիմ Քարդաշյանը:

Վերջինս միանգամից ընտրել է տրիկոտաժե փուլովեր և խոստացել է դիզայներին արագ ճանաչում: Իսկ Քիմին կարելի է վստահել: Նրանից լավ ո՞վ գիտի, որ աշխարհով մեկ ճիշտ կապեր ունենալը հաջողության կեսն է: