Բավ է պառակտվել
19-08-2014 15:44

Այսօր Կոկո Շանելի ծննդյան օրն է (լուսանկարներ)

Այսօր Գաբրիել Բոնյոր Շանել կամ Կոկո Շանելի ծննդյան օրն է: Նրա ազդեցությունը բարձր նորաձևության վրա այնքան մեծ էր, որ «Time» ամսագիրը, նորաձևության աշխարհից միայն նրան մտցրեց 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակ։


Շանելը ծնվել է 1883թ-ի օգոստոսի 19-ին Սոմյորում: 18 տարեկանից աշխատում է պատրաստի հագուստի խանութում, որպես վաճառողուհի, ազատ ժամանակ երգում է կաբարեում։ Քանի որ նրա սիրածն էին «Ko Ko Ri Ko» և «Qui qua vu Coco» երգերը, ապա նրա մականունը մնաց «Կոկո»։ Շանելը կապվում է սկզբում Էտյեն Բալզանի, ապա անգլիացի արդյունաբերող Արթուր Կապելի հետ։ Այս կապերի շնորհիվ 1910 թվականին բացում է գլխարկների խանութ, որը որոշ ժամանակ անց տեղափոխում է «Կամբոն» փողոց, որտեղ է մինչ այսօր։1912 թվականին Դովիլում Կոկո Շանելը բացում է իր առաջին նորաձևության տունը, բայց առաջին համաշխարհյին պատերազմը ընդհատում է Շանելի գործունեությունը։

Պատերազմի ավարտից հետո՝ 1919 թվականին նա բացում է նորաձևության տուն Փարիզի «Կամբոն» փողոցում։
1921 թվականին հայտնվում է հանրահայտ «Chanel № 5» օծանելիքը. Մինչ այդ, օծանելիքը պարզ՝ մեկ ծաղկի հոտ ուներ (մոնոարոմատ)։ Շանելը կանանց առաջարկեց բարդ, սինթեզված օծանելիք։Նա ժողովրդականացրեց փոքր սև զգեստը, որը կարելի էր հագնել թե օրվա ընթացքում, թե երեկոյան։


1954 թվականին 71-ամյա Շանելը վերադառնում է նորաձևության աշխարհ և ներկայացնում իր նոր՝ «օտ-կուտյուր» հավաքածուն, սակայն փառքի և գնահատանքի է հասնում միայն երեք սեզոն անց։ Շանելը ներկայացնում է նաև կանացի պայուսակներ, ոսկերչական իրեր և կոշիկ։

Նա մահացել է 1971 թվականին Լոզանում (Շվեյցարիա) 88 տարեկան հասակում։ Կոկո Շանելի մահից հետո նրա պահարանում միայն երեք զգեստ են գտել։