Բավ է պառակտվել
09-03-2016 14:03

Հայազգի դիզայները կոշիկների առաջին հավաքածուն է ներկայացրել Փարիզում

Կոշիկի դիզայներ Ալեքսանդր Սիրադեկիանը Փարիզում ներկայացրել է Haute Couture (բարձր նորաձևության) կոշիկների Val de Loire առաջին հավաքածուն:
Հավաքածուում եղել է 10 զույգ ձեռագործ յուրահատուկ կոշիկ, այդ թվում` երկու մանկական մոդել: Հավաքածուն կոչվել է Լուարայի հովտի պատվին, որտեղ բազմաթիվ հիասքանչ ամրոցներ կան և ոգեշնչման աղբյուր են ծառայել տարբեր դարաշրջանների հեքիաթասացների համար:

«Ալեքսանդրի ստեղծած կոշիկներից յուրաքանչյուրը նվիրված է ամրոցներից մեկին: Միապետության ոգին և պատմության վեհությունը զգացվում է կոշիկի հարուստ դեկորի, հմուտ կարի ու ձևի, բյուրեղների և մարգարտի սադափե փայլի, շիֆոնից ծաղիկների, վինտաժային ժանյակի և մետաքսե ծոպերի մեջ»,- գրում է կայքը:
Կոշիկների մեկ զույգը պատրաստվել է 9 շաբաթում: Վարպետներն աշխատել են դիզայների հսկողության տակ: Արդյունքում ստեղծվել են եզակի կոշիկներ, որոնք արժանի են Haute Couture պիտակին: