25-09-2017 19:07

Հայկական ապրանքանիշը արժանացել է «Pentawards 2017» հեղինակավոր մրցանակի

 

Հայկական «Pchak» ապրանքանիշը արժանացել է «Pentawards 2017» հեղինակավոր մրցանակի:

Փաթեթավորման դիզայնի ոլորտում «Pentawards 2017» հեղինակավոր մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 23-ին՝ Բարսելոնայում:

« Ոսկին» բաժին է հասել հայկական «Pchak» ապրանքանիշին(Backbone Branding ստուդիա)՝ «Սննդամթերք» անվանակարգում:

2007թ. ստեղծված «Pentawards»-ը ամեն տեսակի փաթեթավորումների դիզայնին նվիրված ամենապատվավոր մրցույթն է ողջ աշխարհում: Այն բաց է բոլոր նրանց համար, ովքեր կապ ունեն փոթեթավորումների ստեղծման կամ մարքեթենգի հետ՝ աշխարհի ցանկացած երկրում: Մրցույթի հիմնական նպատակը փաթեթավորման դիզայնի տարատեսակների և դրանով զբաղվող մասնագետների աճին նպաստելն է:

Ամեն տարի, ողջ աշխարհից բերված փաթեթները գնահատվում են իրապես միջազգային ժյուրիի կողմից, որը բաղկացած է բարձր վարկանիշ ունեցող 12 դիզայներներից և փաթեթավորման դիզայնով զբաղվող աշխարհի առաջատար ընկերությունների տնօրեններից:

Ժյուրին ընտրում է հաղթողներին՝ հիմնվելով ներկայացված աշխատանքների որակի և մարքեթինգային արդիականության վրա: Հաղթողները արժանանում են «Pentawards»-ի բրոնզե, ոսկե, պլատինե և ադամանդե մրցանակների: