Բավ է պառակտվել
20-04-2015 14:03

Արմանին քննադատել է իրենց ուղղությունը բարձրաձայնող հոմոսեքսուալիստներին

Իտալացի դիզայներ Ջորջիո Արմանին քննադատել է այն հոմոսեքսուալիստներին, ովքեր չափազանց բացահայտ կերպով են ցուցադրում իրենց սեքս ուղղությունը, չափազանց մարզված տղամարդկանց և պլաստիկ վիրահատություններով տարվող կանանց: Համապտասխան հայտարարություններով դիզայները հանդես է եկել հարցազրույցում: «Եթե մարդ այնպես է հագնվում, որպեսզի իր արտաքին տեսքով բոլորին ցուցադրի, որ նա հոմոսեքսուալիստ է, ինձ համար դա անընդունելի է: Տղամարդը պետք է տղամարդ մնա», — հայտարարել է աշխարհահռչակ դիզայները, ով երբեք չի թաքցրել իր սեքսուալ ճաշակները: Նա նշել է, որ չի սիրում նաև այն մարդկանց, ովքեր տարված են իրենց մարմնի կատարելության գաղափարով: «Ես սիրում եմ առողջ և ձիգ մարդկանց, ոքեր հետևում են իրենց, բայց ոչ մոլեռանդ ձևով», — հայտնել է Արմանին: Արմանին նաև խորհուրդ է տվել կանանց չփորձել իրենց տարիքից երիտասարդ տեսք ստանալ: «Հարկավոր է բավականին խիզախ լինել ծերանալու համար», — ասել է նա: Նա ավելի կոշտ դիրքորոշում է արտահայտել արտաքինը փոխելու վիրահատական փորձերի մասին, մասնավորապես, կուրծքը մեծացնելը պաուշություն անվանելով: «Ես հիանում եմ բնական տեսք ունեցող կանանցով», — ասել է  դիզայները: 80-ամյա Արմանիի կարողությունը կազմում է յոթ միլիարդ եվրո: Նա հանդիսանում է Իտալիայի ամենահարուստ մարդկանցից մեկը և Forbes ամսագրի մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշում զբաղեցնում է 131-րդ հորիզոնականը: 1974 թվականին նա առաջին անգամ ցուցադրել է իր հավաքածուն, իսկ 2005 թվականին սկսել է արտադրել Armani Privé հագուստը: